×


Չարենցի արձագանքը կնոջ հղիության լուրին

Երգչուհի Ալյա Սեդրակյանն ու «Վիտամին» ակումբից հայտնի Չարենցը՝ Կարեն Սահակյանը, շուտով ծնողներ կդառնան: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է՝ ինչպես է ուրախալի լուրը հայտնել ամուսնուն, եւ թե ինչպիսին է եղել նրա արձագանքը:

Ալյան հղիության վերջին շրջանում է, սակայն շարունակում է ելույթ ունենալ.«Մեր առաջնեկը լույս աշխարհ կգա հունվարին, իսկ ես դեռ աշխատում եմ, քանի որ ուժերս ներում են: Շատ լավ եւ թեթեւ հղիություն եմ տանում»,-պատմել է նա եւ ավելացրել, որ ամուսինն այս շրջանում առավել ուշադիր է իր նկատմամբ, թեեւ միշտ էլ այդպիսին է եղել:

Կարեն Սահակյանը եւ Ալյա Սեդրակյանը


Ապագա մայրիկը նշել է, որ հեռախոսազանգով է հայտնել ամուսնուն սպասված լուրը.«Զգացողություններս շատ խառն էին, իսկ լուրը՝ սպասված, դրա համար էլ հատուկ ձեւով չհայտնեցի այն: Աշխատանքի էր, զանգահարեցի, ասացի, մի պահ չհասկացավ էլ՝ ինչ եմ ասում, քանի որ շատ հուզված էի, բղավում էի: Նրա համար էլ անսպասելի էր եւ, իհարկե, շատ ուրախալի»:

Երգչուհու խոսքով՝ որոշել են երեխայի սեռը չհայտնել մինչեւ նրա ծնունդը.«Երբ դեռ չգիտեինք սեռը, իսկապես, մեզ համար միեւնույն էր: Կարեւորը՝ առողջ բալիկ ունենանք: Այժմ էլ, երբ գիտենք, ուղղակի ուրախ ենք եւ երջանիկ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ալյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին