×


Չեղարկվել է Ստաս Միխայլովի երեւանյան համերգը

Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա: Այս մասին հայտնում է արտիստի մենեջերը: Որպես չեղարկման պատճառ նշվում է երեւանյան համերգի կազմակերպիչների` պայմանագրով նախատեսված պայմանները չկատարելու հանգամանքը:

«Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միխայլովի մենեջերը հայտնել է նաեւ, որ երգիչը Երեւանում մենահամերգով հանդես կգա մոտ ապագայում:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին