×


Ռաֆայել Երանոսյան.«Այս տարի օջախի կին եմ ուզում»

Ռաֆայել Երանոսյանը վերջին 15 տարվա ընթացքում Նոր տարին դիմավորում է աշխատանքային միջավայրում՝ միջոցառումներ վարելով։ Ինչպես հայտնել է BRAVO.am-ին, այս տարեմուտին էլ բացառություն չի արել.«Այդ գիշեր լավ փող եմ աշխատում։ 2017-ն ինձ համար շատ լավ տարի էր, նախ կորուստ չունեցա, բուռն աշխատանքային էր, ինչն արդեն շարունակվում է։ Կամերային թատրոնում մարտից կխաղամ իմ սթենդ-ափ մոնոներկայացումը, ուրախ եմ, որ իմ թատրոնը դահլիճն անվճար է տրամադրում»։

Նախքան իր մոնոներկայացումը, այս ամիս նա Աշոտ Ղազարյանի եւ Արփի Գաբրիելյանի հետ հյուրախաղեր ունի ԱՄՆ-ում եւ Կանադայում։ Սակրամենտոյի, Լոս Անջելեսի, Բոսթոնի, Տորոնտոյի եւ Մոնրեալի հայերի համար պատրաստել են «Երգ Հայաստանի» կատակերգական-երաժշտական ներկայացումը, որի սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է։


Աշոտն ու Արփին արդեն Միացյալ Նահանգներում են, հունվարի 15-ին ներկայացման ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ կմեկնի նաեւ Ռաֆոն.«Կարպիս Թիթիզյանի նախաձեռնությամբ կխաղանք նաեւ Կանադայում։ Նրա առաջարկով ես էլ ընդգրկվեցի. տեսնելով, որ լավ կազմ է հավաքվել, սիրով միացա թիմին։ Սկզբում արծարծում ենք հին ու նոր սերունդների թեման, նաեւ այնպիսի զավեշտալի իրավիճակներ, որը հատուկ գրված է ամերիկահայ, ընդհանրապես սփյուռքի հանդիսատեսի համար։ Եթե լավ ընդունվի, կարող է՝ մի հատ էլ գնանք Չինաստան:)։ Իսկ Հայաստանում խաղալու մասին դեռ տեղյակ չեմ, բայց շատ կուզեմ, որ երկար ապրի, խաղանք նաեւ Ռուսաստանում, եվրոպական քաղաքներում»։

Կանադայում Ռաֆոն երբեւէ չի եղել, չգիտի՝ ինչպես կընդունվի ներկայացումը, սակայն ամերիկահայերին լավ ծանոթ է.«Լոսի հանդիսատեսին այնքան լավ գիտեմ, ոնց որ ինձ հայելու մեջ նայեմ:)։ Իմ կյանքում այնքան շատ են ուղեւորությունները, որ նախապես չեմ պատրաստվում, կարող է նկարահանվեմ, ներկայացումը խաղամ եւ ուղիղ օդակայան։ Կարեւորն ինձ եմ վերցնում ու մի բուռ հող, որ սփյուռքահայերին թանկով ծախեմ:)։ Ի դեպ, ոչ մեկին նվեր չեմ բերում, ես արդեն նվեր եմ:)»:


BRAVO.am-ի այն հարցին, թե ինչ նպատակ ունի 2018-ին, դերասանը պատասխանել է.«Օջախի կին եմ ուզում՝ 25-30 տարեկան, ինձ թվում է՝ ընթերցողների մեջ կգտնվի իմ փնտրած կինը:)»:

BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Ռաֆայել Երանոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին