×


Ռենե Ֆլեմինգը

Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երեւան կժամանի մեր մոլորակի ամենակեգեղիկ սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Համաշխարհային օպերային աստղն իր յուրօրինակ համերգով շնորհավորհում է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակը: Փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ռենե Ֆլեմինգը


Ռենե Ֆլեմինգը մեր ժամանակների գերաստղ է, երգչուհի, ով գերում է միլիոնավոր ունկնիդրներին իր շքեղ ձայնով, կատարյալ արտիստականությամբ եւ նմանը չունեցող բեմական կեցվածքով։ Աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին զուգահեռ, նա ցնցող ելույթներով հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությունից մինչեւ Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցը հիշատակող Բրանդենբուրգյան դարպասի մոտ կազմակերպված հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգին եւ Բուքինգեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին։ 2013թ.-ին Ռենե Ֆլեմինգը երգել է Նախագահ Օբամայի երդմնակալության համերգին եւ հանդես եկել Միացյալ Նահանգների բարձրագույն դատարանի համար, հրավիրվել է երգելու Չեխիայի հեղափուխության 20-ամյակի առիթով` այդ երկրի նախագահի կողմից: 2008թ-ին նա դարձավ Մետրոպոլիտան օպերայի 125-ամյա պատմության առաջին կինը, ով մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։ Նա նաեւ դարձել է առաջին դասական երգիչը, ով երգել է «Սուպեր գավաթի» ընթացքում։

2013թ.-ին նախագահ Օբաման պարգեւատրել է նրան Ամերիկայի անհատ արվեստագետներին տրվող ամենաբարձր պատվո մրցանակով՝ Արվեստների ազգային մեդալով։ Հայտնի լինելով որպես նորանոր լսարաններին դեպի դասական երաժշտություն եւ օպերա ուղղորդող՝ Ռենե Ֆլեմինգը երգել է ոչ միայն Լուչիանո Պավարոտտիի եւ Պլասիդո Դոմինգոյի, այլ նաեւ Էլթոն Ջոնի, Փոլ Սայմոնի, Ստինգի, Մայքլ Բոլթոնի, Ջոշ Գրոբանի եւ Ջոուն Բաեզի հետ։ Նա վարել է մի շարք հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակումներ:

Ռենե Ֆլեմինգը


2011թ.-ի նրա համերգը, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ, մեկ շաբաթվա ընթացքում ունեցել է 33 միլիոնից ավելի դիտում համացանցում: 14 անգամ «Գրեմի» մրցանակի համար առաջադրված եւ 4 անգամ «Գրեմի» մրցանակի արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից մինչեւ ռոք, ջազային կատարումներ: 2010թ.-ին Դեկա եւ Մերկուրի ընկերությունները թողարկել են «Սեւ հույս» ձայնասկավառակը, որտեղ Ռենեն երգում է ռոք եւ փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաեւ Սթիվեն Սփիլբերգի «Տինտինի Արկածները» ֆիլմում:
Ռենեի «Ներքին ձայնը» գիրքը հրատարակվել է «Վիքինգ Փենգուին»-ի կողմից 2004 թ.-ին, իսկ այժմ գիրքը 16-րդ անգամ տպագրության փուլում է: Որպես հեղինակի կարիերիայի եւ ստեղծագործական ընթացքի մանրամասն նկարագիր, գիրքը տպագրվել է նաեւ Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում եւ Ռուսաստանում: Չինարեն տարբերակը ներկայումս պատրաստման փուլում է:

Լինելով պրն. Բլաքվելի լավագույն հագնվածների ցանկում, տիկին Ֆլեմինգի համերգային զգհեստները լեգենդար դիզայներներից են՝ Ջոն Գալիանո` Դիորի համար, Ջանֆրանկո Ֆերրեն, ինչպես նաեւ Կարլ Լագերֆելդը` Շանելի համար, Վիվիեն Վեստվուդը, Ռիմ Աքրան, Քրիստիան Լակրուան, Օսկար դե լա Ռենտան, Անգել Սանչեսը: 2014թ.-ին Սթիմսոնիանը ավելացրել է Վերա Վանգի կարած Ֆլեմինգի զգեստը, որով նա կատարում էր Ամերիկայի հիմնը «Սուպեր գավաթի «ժամանակ, Ամերիկայի պատմության թանգարանի մշտական ցուցանմշուների շարքին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին