×


Ռոզի Ավետիսովան` իր եւ Վահե Զիրոյանի սիրավեպի մասին

Ռոզի Ավետիսովայի երկրպագուները համոզված են, որ նա եւ Վահե Զիրոյանը միասին են: Դերասանների սիրավեպի մասին նրանք շտապել են հայտնել BRAVO.am-ին` խմբագրության էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակներում մատնանշելով այն հանգամանքը, որ Ռոզին այդ մասին խոստովանել է նաեւ ինստագրամյան իր էջում հրապարակած լուսանկարի միջոցով:

Բանն այն է, որ դերասանուհին օրեր առաջ հրապարակել է ստորեւ ներկայացված սելֆին` արված Վահե Զիրոյանի լուսանկարների ֆոնին: Իսկ կադրն ուղեկցվում է «Ես եւ իմս» գրառմամբ: Մեկնաբանություններում էլ հետեւորդները շեշտել են, որ նրանք շատ համապատասխան զույգ են:):


Տեղեկության իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Ռոզիի հետ, սակայն դերասանուհին նշեց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ. «Անձնականիս մասին չեմ ցանկանում խոսել»:

BRAVO.am
Լուսանկարները` Ռոզի Ավետիսովայի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին