×


«Bye Bye լեդի» ներկայացման պրեմիերային

Ռոզի Ավետիսովան` մարմնավաճառի իր դերի եւ Հրանտ Թոխատյանի մասին

Օրեր առաջ Գյումրու դրամատիկական թատրոնի թատերաշրջանի բացումն ազդարարվեց «Bye Bye լեդի» ներկայացման պրեմիերայով: Գլխավոր դերում Հրանտ Թոխատյանի հետ հանդես եկող Ռոզի Ավետիսովան BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է առաջարկն ընդունելու շարժառիթների, խաղընկերների մասին, եւ ոչ միայն:

Գյումրիում դերասանուհին ազատ ժամանակ քիչ է ունեցել, բայց կարողացել է ուսումնասիրել քաղաքը, լինել պատմական վայրերում, նաեւ մասնակցել է լուսանկարահանման:

«Bye Bye լեդի» ներկայացման պրեմիերային


«Ներկայացման առաջարկը ստացել եմ ռեժիսոր Տիգրան Վիրաբյանից եւ, անկեղծ ասած, մտածելու բան չկար: Մի խոսք կա` կնքվում ես որպես դերասան, երբ խաղում ես Գյումրու թատրոնի բեմում, այնպես որ, կարելի է ասել` օրեր առաջ իմ կնունքը տեղի ունեցավ: Բացի այդ, գիտեի` ինչ աշխատանք է տանում Տիգրանը եւ ընդհանրապես` թատրնոը, այնպես որ, միանգամից համաձայնել եմ»,-նշել է Ռոզին:

Խոսելով իր մարմնավորած կերպարի մասին` նա ասել է.«Մարմնավաճառ է, ով հայտնվում է ֆրանսիացի տարեց ուսուցչի տանը եւ ամբողջապես փոխում ե՛ւ ուսուցչի, ե՛ւ իր կյանքը: Կոմեդիան սիրո, մարդկային տեսակների բախման եւ էվոլյուցիայի մասին է, կա թախիծ, սեր, ծիծաղ. էմոցիոնալ առումով շատ հագեցած ներկայացում է»:

«Bye Bye լեդի» ներկայացման պրեմիերային


Ռոզիի խաղընկերները Գյումրու թատրոնի դերասաններն են եւ Հրանտ Թոխատյանը.«Փայլուն կազմ է հավաքված: Շատ ջերմ, տաք, լավ մարդիկ են, ինձ համար արդեն ընտանիք են դարձել, նաեւ շատ պրոֆեսիոնալ են` անկախ տարիքից: Իսկ պարոն Թոխատյանի հետ խաղալը մի հրաշք է. մեծ իմպրովիզատորի հետ խաղալը մի մեծ անակնկալ է բերմում, որովհետեւ ինքդ էլ չգիտես` ամենն ինչպես կսկսվի, ինչպես կավարտվի: Բացի այն, որ պրոֆեսիոնալ է, նաեւ շատ հեշտ է խաղալ իր հետ: Մեր դուետը համարում եմ կայացած»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ռոզի Ավետիսովան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին