×


Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

Կրկին Երեւանում:) Սերժ Թանգյանի հայաստանյան առաջին մենահամերգից դեռ մեկ տարի չի անցել, պարզվում է` աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտը մտադիր է կրկին հանդես գալ Երեւանում: Այս մասին BRAVO.am-ին այսօր հայտնել է Սերժ Թանգյանի նվագախմբի  ստեղնահար Էրվին Խաչիկյանը: Սերժ Թանգյանը կրկին համերգ կտա Երեւանում Երեւանում գտնվող իրանահայ երաժիշտը մեզ հետ զրույցում նշել է` ռոք-աստղը մտադիր է հայաստանյան իր երկրորդ համերգն իրականացնել այս ամառ` օգոստոսի վերջին: “Սերժ Թանգյանը որոշել է, որ այստեղ համերգ կտանք: Եկող շաբաթվա վերջ արդեն հստակ ու հայտնի կլինի ամեն ինչ”,- BRAVO.am-ին ասաց Էրվին Խաչիկյանը` շեշտելով. “Ոչ թե հավանական է, այլ որոշված է”: Էրվինը տեղեկացրեց, որ մնում է` պայմանավորվածություն ձեռք բերեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, քանի որ “Սերժ Թանգյանը պատրաստվում է կրկին հանդես գալ հայաստանյան դասական երաժիշտների նվագակցությամբ”: Սերժ Թանգյանը 2010 թվականի երեւանյան համերգին System of a Down հանրահայտ ռոք-խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը, Էրվինի փոխանցմամբ, Երեւանում հանդես է գալու համերգային նոր ծրագրով:  “Իր խմբից համերգին կլինենք ես եւ կիթառահարը: Ավելի մեղեդային գործեր կհնչեն: Սերժ Թանգյանը յուրահատուկ ձայն ունի, որ նվագախմբի նվագակցությամբ շատ հատուկ է հնչում”,- BRAVO.am-ին ասաց Էրվին Խաչիկյանը: Հիշեցնենք, որ Սերժ Թանգյանի երեւանյան նախորդ համերգը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սերժ Թանգյանը պատրաստվում է կրկին հանդես գալ հայաստանյան դասական երաժիշտների նվագակցությամբ BRAVO.am-ը ուշադիր կհետեւի զարգացումներին:): BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW