×


Սեւանի ափին կանցկացվի «Հուսո առագաստ 2019» հեղինակային երգի փառատոնը

Հուլիսի 19-ից 21-ը կանցկացվի «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 5-րդ փառատոնը: Այն իրականացնում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման հետ համատեղ:

Փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական եւ համերգային: Նախընտրական փուլը ներռում է հայտերի ընդունում եւ նախնական լսումներ (մինչեւ 10.07.2019), որի  ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը կլսի նախապես հայտադիմումներ լրացրած մասնակիցներին։ Արդյունքում կորոշվեն «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանի մասնակիցները, որոնք իրենց ելույթներով կներկայանան համերգային փուլին։ Ի դեպ, փառատոնի շրջանակում մասնակիցների կեցության հարցերը հոգում են փառատունի կազմակերպիչները։


Համերգային փուլը տեղի է ունենալու հուլիսի 19-21-ը՝ Շորժա գյուղին հարակից  «WishUp» լողափում։ Կազմակերպվելու է հեղինակային երգի եռօրյա համերգաշար, որն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի եւ խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ եւ հեղինակ-կատարողների մի քանի սերունդների մասնակցությամբ գալա մեծ համերգով։

Փառատոնի եռօրյա համերգաշարերին հանդես են գալու անվանի հայ հեղինակ-կատարողներ, հեղինակային երգի (Բարդ) ժանրում նորահայտ ստեղծագործողներ, փառատոնի «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանացած հեղինակ-կատարողներ, Հայաստան ժամանած երաժիշտներ:

Փառատոնի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ BARDFEST Armenia ֆեսբուքյան էջից կամ զանգահարելով 091 497 387 հեռախոսահամարին։


Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Հիմնական նպատակը ոչ միայն սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելն է, բեմ տրամադրելը, այլեւ մշակութային միջավայր ստեղծելը եւ հեղինակային երգի (Բարդ) ժանրի սիրահարների ու երգահանների միջեւ շփում ապահովելը։

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ կազմակերպիչների
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին