×


Սիմա Բաղդասարյանն առաջին անգամ խոսում է իր հղիության մասին

Ծնողներ դառնալու լուրը երկար սպասված էր ամուսիններ Սիմա Բաղդասարյանի եւ Վակա Սաֆարյանի համար: Ինչպես հաղորդավարուհին է նշել BRAVO.am-ի հետ զրույցում, այն ընդունեցին որպես երազանքի իրականացում:

«Երկար ժամանակ չէի գիտակցում, որ որեւէ բան է փոխվել իմ կյանում, մինչեւ փոքրիկը զգացնել չտվեց: Ապրելակերպս ամբողջովին նույնն է: Հղիության ընթացքում սպորտով եմ զբաղվել, աշխատանքի գնացել եւ, առհասարակ, ապրել նույն ռիթմով: Չեմ կարող հասկանալ այն կանանց, ովքեր հղիությունը հիվանդություն են ընկալում եւ ողջ ընթացքում անշաժ եւ վախեցած ապրում են»,- ասել է ապագա մայրիկն ու հավելել, որ շատ շուտով կվայելի երեխայի ներկայությունը:

Սիմա Բաղդասարյան


Նա դժվարանում է պատասխանել, թե ինչպիսին է տեսնում իրեն մայրիկի դերում, քանի որ չունի այդ փորձը: Վստահ է, որ յուրաքանչյուր մայր ուզում է ամենալավը լինել իր երեխայի համար:

Սիման ասել է, որ ամեն ինչ արդեն պատրաստ է փոքրիկին դիմավորելու համար: Չնայած` միշտ թվում է, թե դեռ բան կա, որ չի գնել: Բայց արի ու տես, որ արդեն մի մեծ պահարան լցված է մանկական հագուստով եւ անհրաժեշտ պարագաներով: Միեւնույն է` երբ տեսնում է մանկական մի գեղեցիկ իր, չի դիմանում եւ գնում է:

Ապագա մայրիկն այս օրերին հաճույքով պատրաստվում է նաեւ Ամանորին, որը, ինչպես նշել է, իր ամենասիրելի տոներից է:

Սիմա Բաղդասարյան


«Տոնածառ զարդարելն էլ ամենամեծ հաճույքն է: Ամեն տարի բազմաթիվ նոր խաղալիքներ եմ գնում: Ընկերներս գիտեն, թե ինչ կարող են նվիրել ինձ այդ օրերին` նոր խաղալիք: Այս տարին ամենալավն ու հրաշալին էր իմ կյանքում: Իրականացավ իմ ամենամեծ երազանքը: Այս կյանքում ամեն բան իր ժամանակն ունի, պարզապես պետք է հավատաս եւ սպասես իրականացմանը»,-նշել է հաղորդավարուհին:

Նոր տարվա ակնկալիքներից խոսելիս Սիման նշել է, որ փոքրիկի ծնվելուց հետո կմտածի, թե ինչ երազանք կարող է մտապահել 2019 թվականի համար: Առայժմ այն, ինչ ցանկանում եւ որի մասին երազում էր, շուտով կիրականանա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիմա Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին