×


Սիմա Բաղդասարյանն իր 37-ամյակի առթիվ առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարները

Սիմա Բաղդասարյանը կեսգիշերից շարունակում է շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ: Հաղորդավարուհին այսօր դարձել է 37 տարեկան: Նրա խոսքով՝ այս տարեդարձը տարբերվում է մյուսներից. առաջին շնորհավորանքն իր փոքրիկից՝ Վիկտորյայից է ստացել:

«Երբ ունես փոքրիկ բալիկ, անընդհատ քնելու կարիք ունես. երեխա ունեցողները կհասկանան: Երեկ գիշերը շուտ պառկեցի քնելու: Ամուսինս չդիմացավ եւ կեսգիշերից շուտ շնորհավորեց ու ծաղկեփունջ նվիրեց: Առաջինը, թեեւ ծիծաղելի կհնչի, բայց կհամարեմ, որ աղջիկս է շնորհավորել. հենց կեսգիշերին նա բացեց աչքերը, նայեց ինձ, ձեռքերը պարզեց, որ գրկեմ: Երբ գրկեցի, այդ վայրկյանին էլ քնեց»,-BRAVO.am-ին ասել է Սիման:

Սիմա Բաղդասարյանը՝ դստեր հետ


Տոնական օրվան նա այս անգամ չի նախապատրաստվել, ոչինչ չի պլանավորել, սակայն որոշել է ընտանիքի անդամների եւ ամենամտերիմ մարդկանցով շրջապատված լինել:

Սիման այսօր աշխատանքի չէ, գործընկերներին վաղը կհանդիպի, սակայն նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն արդեն լսել է «Բարի լույս»-ի ուղիղ եթերից:

«Տարեդարձերիս հիշարժան պահերը շատ-շատ են, որ չեմ կարող առանձնացնել: Սա իմ ամենալավ տարեդարձն է, իմ առաջին տարեդարձն աղջկաս հետ: Ինչի մասին երազել եմ, արդեն ունեմ»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիմա Բաղդասարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին