×


Սյուզի Մելիքյանը ներկայանում է նորովի

Սյուզի Մելիքյանը նոր ֆոտոշարք ունի, որի առաջին կադրերը տրամադրել է BRAVO.am-ին: Երգչուհին մեզ հետ զրույցում խոսել է զբաղվածության եւ առաջիկա ծրագրերի մասին:

«Վաղուց լուսանկարահանման չէի մասնակցել: Որոշեցի նորովի ներկայանալ, կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել»,-ասել է նա եւ նշել, որ իր ոճով եւ հագուստների ընտրությամբ անձամբ է զբաղվել:

Սյուզի Մելիքյանը


Այս շրջանում Սյուզին զբաղված է դիմահարդարման իր սրահի աշխատանքներով, նշում է՝ որպես երգչուհի էլ կշարունակի ներկայանալ. «Երգարվեստն աչքաթող չեմ արել, շարունակում եմ աշխատել, նոր մտքեր կան, հուսամ՝ պտուղները շատ չեն ուշանա: Անընդհատ նոր գործեր եմ լսում, փորձում եմ ընտրել այնպիսի ստեղծագործություն, որը կսիրի իմ հանդիսատեսը: Սիրում եմ, երբ ամեն բան հստակ է լինում եւ նոր միայն խոսում եմ դրա մասին, այժմ փակագծերը չեմ ցանկանա բացել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին