Հանրայինի եթերում շուտով կցուցադրվի հումորային նոր՝ «Տանդեմ» նախագիծը, որի ռեժիսորն Արման Նշանյանն է, իսկ գլխավոր դերերում վերջինիս հետ հանդես են գալիս Ֆելիքս Խաչատրյանը, Սոֆյա Պողոսյանը եւ Վիկտորյա Սահակյանը: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է Սոֆյա Պողոսյանը:
«Երկար ժամանակ է, ինչ տարբեր սիթքոմներում նկարահանվելու առաջարկներ եմ ստանում: Շատ ափսոսում էի, որ ինձ հետաքրքրող դեր չէր լինում: Այս նախագծում հենց սկզբից կերպարս շատ հավանեցի: Ուրախ եմ, որ նոր ժանրում կփորձեմ ինձ, եւ հեռուստադիտողը բոլորովին այլ դերում ինձ կտեսնի»,-ասել է դերասանուհին եւ հավելել, որ այժմ ավելի, քան նախկինում, մեծ կարեւորություն է տալիս նախագծի որակին եւ, իհարկե, առաջարկվող դերին:
Սոֆյա Պողոսյանը
Սոֆյան հուսով է, որ կկարողանան հեռուստադիտողի տրամադրությունը բարձրացնել.«Ոչ թե գեղեցիկը,այլ հումորը կփրկի աշխարհը»,-համոզված է նա:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: