×


Վարդուհի Ալեքսանյանը՝ Հայաստան գալու առիթի եւ նոր ֆոտոշարքի մասին

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած պարուհի Վարդուհի Ալեքսանյանն այս օրերին Հայաստանում է: Թե ինչն է նրան հայրենիք բերել, ինչպես են այստեղ անցում օրերը եւ ինչ ծրագրեր ունի, Վարդուհին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ նոր ֆոտոշարքը:

«Երկու տարի Հայաստանում չէի եղել, բայց կապս այստեղի հետ միշտ եղել է, կա ու կմնա: Ես պաշտում եմ հայրենիքս եւ ապրում եմ նրանով: Վերադարձել եմ, որ ընտանիքիս հետ հանգիստս անցկացնեմ: Մոտ երկու ամիս այստեղ եմ լինելու: Յուրաքանչյուր օրը կարծես մեկ տարի լինի, գերագույն հաճույք եմ ստանում: Աշխարհի ամենակայուն, հանգիստ եւ համով կյանքը Հայաստանում է»,-ասել է պարուհին:

Վարդուհի Ալեքսանյանը


Նա նշել է, որ ցանկանում է գործնական քայլեր ձեռնարկել նաեւ հայրենիքում. «Պլաններ ունեմ այն, ինչ ստեղծել եմ այնտեղ, իրագործել նաեւ այստեղ: Այդ դեպքում կապս կպահեմ հավասար: Նպատակ կա համահայկական խաղերին մասնակցել. եկել եմ աշխատանքային առաջարկով, քննարկման փուլում ենք»:

Վարդուհին ասում է՝ ԱՄՆ-ում կայացել է եւ հաստատուն քայլերով առաջ է գնում. «3 տարում կատարվել է իմ երազանքը. ունեմ «Grand Stage Dance» կատարողական արվեստի դպրոցը: Մասնակցում ենք առաջատար մրցույթների եւ հիմնականում մրցանակային տեղերով ենք վերադառնում: Ես կարեւորում է իմ աշխատանքը հայ համայնքում եւ երեխաների ապագան ինչ-որ չափով փորձում եմ հայրենյան լեզվով ուղղորդել»:

Վարդուհի Ալեքսանյանը


Անդրադառնալով նոր ֆոտոշարքին՝ պարուհին նշել է.«Առաջարկը Գոգայից եմ ստացել: Երբեւէ չէի համագործակցել նրա հետ: Փորձեցինք նոր բան ստանալ: Իմ շատ սիրելի Աշխենը ոչ միայն դիմահարդարմամբ է զբաղվել, այլեւ փոխել է վարսերիս ձեւը եւ ոճը: Նա կարողացավ իմ ներաշխարհը եւ արտաքին գեղեցկությունը հավասարակշռել»:

Վարդուհին նշել է նաեւ, որ ֆոտոշարքի համար ընտրված վայր հասնելը շատ դժվար է եղել.«Վայրի տարածք է: Բավական ցուրտ էր, ես էլ թաց էի ու մրսում էի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գոգա Ասատրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին