×


Քիմ Քարդաշյանը

Քիմ Քարդաշյանը կրկին մերկացրել է կուրծքը

Ընդամենը երկու շաբաթ է անցել Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի երրորդ երեխայի ծննդից, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Եվ թեեւ լրատվամիջոցները դեռ շարունակում են անդրադառնալ նորածին Չիկագոյին, ռեալիթի-շոուների աստղն իր մասին խոսելու նոր առիթ է ստեղծել:

Քիմ Քարդաշյանը


Քիմը սոցիալական ցանցերի իր էջերում էրոտիկ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք, իհարկե, անարձագանք չեն մնացել: Բազմաթիվ օգտատերեր շտապել են իրենց կարծիքը հայտնել դրանց վերաբերյալ՝ ոմանք հիանալով շքեղ բարեմասնություններով, մյուսներն էլ շեշտելով, թե երեք երեխայի մայրիկին  հարիր չեն նման ֆոտոշարքերը:

Քիմ Քարդաշյանը


Նշենք, որ Քիմի թոփլես լուսանկարը 14 ժամվա ընթացքում շուրջ 3,9 միլիոն հավանման է արժանացել Ինստագրամում:  2,1 միլիոնից ավելի օգտատեր էլ հիացել է ստորեւ ներկայացված լուսանկարով:):

Քիմ Քարդաշյանը


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին