×


Քննարկվում է Քիմի եւ Քանյեի՝ Հայաստանից երեխա որդեգրելու լուրը

Վերջերս, երբ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարեց՝ ցանկանում է յոթ երեխա ունենալ, այդ լուրը, որ փոքր-ինչ հավակնոտ է հնչում, ցնցեց նրա կնոջը՝ հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Եվ ահա, նրանք պատրաստվում են երեխա որդեգրել Քիմի հոր հայրենիքից՝ Հայաստանից: Համենայն դեպս, այս մասին հայտնում է բրիտանական «Mirror» պարբերականը:

«Նրանք կապվել են Հայաստանում գտնվող մի մանկատան հետ, որ այցելել էին դեռ երեք տարի առաջ, եւ ծրագրում են առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կրկին ուղեւորվել այնտեղ»,- հայտնում է աղբյուրը:

Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ընտանիքը


Պարբերականը հիշեցնում է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը Հայաստանից էր, այնպես որ, բնական է՝ Քիմը որոշել է երեխային հենց այդ երկրից որդեգրել.«Քիմը շատ էր սիրում իր հորը եւ նույնչափ կսիրի նաեւ այն փոքրիկ տղային, որ պիտի հիշեցնի իր հորը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Քիմն ու Քանյեն արդեն որոշել են, թե ինչ անուն են տալու իրենց չորրորդ երեխային.«Նրանք որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի մեծ պապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով ԱՄՆ տեղափոխվելուց հետո փոխել էր իր անունը՝ դարձնելով Սեմ Քարդաշյան»:

Քիմը՝ Չիկագոյի հետ


Նշենք, որ Քիմն իր երկու երեխաներին՝ Նորթին եւ Սեյնթին, ծննդաբերել էր բնական ճանապարհով, իսկ ահա երրորդ երեխային՝ Չիկագոյին, նրանք ունեցել են փոխնակ մոր օգնությամբ. բժիշկները Քիմին արգելել են այլեւս երեխաներ ունենալ առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք նաեւ, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը առաջին անգամ Հայաստան էին ժամանել 2015 թվականի ապրիլի 8-ին: Այդ ժամանակ նրանց ուղեկցում էր նաեւ Քիմի քույրը՝ Քլոե Քարդաշյանը: Դեռ այդ օրերին բրիտանական մամուլը գրեց, որ Քիմն ու Քանյեն մանկատուն են այցելել Հայաստանում եւ որոշել են երեխա որդեգրել: Սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հերքել էին այդ լուրը՝ նշելով, որ իրենց համակարգում գործող մանկատներ այցելություն չի կատարվել: Հավանական է, որ նրանց այցը եղել էր գաղտնի՝ մամուլի եւ երկրպագուների աչքից հեռու:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ The Daily Mirror

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին