Զույգը կամուսնանա նոյեմբերին :) Կինոթատրոններում հուզված ու լաց լինող աղջիկներն անպակաս են լինելու նոյեմբերի 16-ին. “Խավարում’’ ասքի գլխավոր հերոս, արնախում Էդվարդ Քալլենն ամուսնանալու է ոչ թե իրենց, այլ Բելլայի հետ:): Ինչպես արդեն հասկացաք, հենց այս օրը մեծ էկրաններին տեղի կունենա “Խավարում’’ ասքի հերթական` երկար սպասված մասի` “Արեւածագի’’ պրեմիերան, որի ռեժիսորն է Բիլ Քոդոնը: Գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանների ցանկն, իհարկե, անփոփոխ է` Ռոբերտ Փեթինսոն, Քրիստեն Ստյուարտ, Թեյլոր Լոթներ, Դակոտա Ֆանինգ, Մայքլ Շին, Էշլի Գրին, Աննա Քենդրիկ եւ այլք: Եվ այսպես, Բելլա Սվոնը համաձայն է դառնալ իր արնախում սիրելիի` Էդվարդի կինը եւ նույնպես վերածվել արնախումի` ձեռք բերելով անմահություն: Ամուսնությունից հետո սպասված երջանկության փոխարեն զույգի կյանքը տառապանքի է վերածվում: Բելլան ու Էդվարդը պատրաստվում են երեխա ունենալ, իսկ արնախումից եւ մարդուց ծնված երեխան, “գիշերային որսորդների’’ կանոնների համաձայն, ամենածանր հանցագործությունն է համարվում: Երեխան ու իր ծնողները դատապարտված են մահվան: Բելլան, Էդվարդն ու իրենց ընկեր Ջեյքը, հասկանալով, որ միայնակ չեն կարող պայքարել “գիշերային որսորդների’’ դեմ... Այստեղից սկսվում է այն հատվածը, որը շուտով կդիտեք կինոթատրոններում:): Իսկ մինչ այդ, առաջարկում ենք դիտել ֆիլմի թրեյլերն ու լուսանկարները:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Etoday
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: