Կամ թե ինչու երգչուհին լիճն ընկավ:) Լիլուն կիրակի օրով պետք է շուտ արթնանար. քաղաքից դուրս էր գնալու` “Հոգնել եմ” երգի տեսահոլովակը նկարահանելու: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը Կարեն Գրիգորյանն է, երգչուհին էլ է մասնակցել ստեղծագործական ընթացքին, տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Եվ այսպես, Լիլուն արթնացավ, գեղեցկության սրահ գնաց` մազերը գեղեցիկ գանգուրների վերածելու, զգեստները վերցրեց ու ճանապարհ ընկավ:): Երթեւեկելուց շատ են նյարդայնացնում երգչուհուն, այդ օրը հերթը “Նիվա” մակնիշի ավտոմեքենայի վարորդինն էր: Առանց արտակարգ իրավիճակների, Արեն Բայադյանի զանգերի օգնությամբ ճանապարհին ճիշտ կողմնորոշվելով` Լիլուն մի քիչ ուշացումով նկարահանման վայր հասավ:): Արհեստական լիճը շատ գեղեցիկ էր, ափին դրված սպիտակ ռոյալն ու կողքին կանգնած Լիլուն լրացնում էին տեսարանը: Շոգ էր, Լիլուն մի լավ արեւայրուք ընդունեց. շոու-բիզնեսը զոհեր է պահանջում:): Բայց երգչուհին մենակ չէր, ռեփեր Դավոն, ռեժիսոր Արեն Բայադյանը, մյուսները անձրեւանոցով պաշտպանում էին նրան արեւից:): Ռեժիսորն առաջին անգամ էր հայ էստրադայի ներկայացուցչին արեւայրուքի ենթարկում, ինքն էլ պակաս չէր վառվել: Գեղեցիկ կադրերով տեսահոլովակ են ուզում ստանալ: “Սա առաջին դեպքն է, որ որոշեցի առանց սցենար տեսահոլովակ նկարահանել: Դա նաեւ Լիլուի ցանկությունն էր: Երգը տարբեր տրամադրություններ ունի` սեր, ուրախություն, տխրություն, հրաժեշտ… Երգչուհու դերասանական խաղը, գեղեցիկ տեսարանները, հանգստություն ու ներդաշնակություն խորհրդանշող լիճը… Ագրեսիա ցույց չենք տալու, հետաքրքիր ռակուրսներով ու կադրերի շարահյուսությամբ տեսահոլովակ եմ նկարահանում”,- Bravo.am-ին ասաց Արեն Բայադյանը: Լիլուն նավակով լճի կենտրոնը գնաց, “Հոգնել եմ”-ն է հնչում, Լիլուն վախենում է ջուրն ընկնել, օպերատորը նկարում է: Այս տեսահոլովակի նկարահանումներից Լիլուն ամենաշատը մի դրվագ է հիշելու, բայց որը ոչ ոք տեսահոլովակում չի տեսնի:): Երգչուհին ջուրն ընկավ, ռեփեր Դավոն իսկական ասպետ է, չնայած որ էլ iPhone չունի:): “Նկարահանումներս միշտ էլ էքստրեմալ պայմաններում են անցնում, բայց որ նկարահանման շորերով ջուրն ընկնեի… Լավ է` վերջին տեսարանն էր այդ զգեստով, անմիջապես մյուսը հագա:): Վախ կար, նավակի մեջ գոռգռում էի` վախենալով, որ ջուրը կընկնեմ: Կյանքում առաջին անգամ կղզու վրա ինձ լքված զգացի:)”,- Bravo.am-ին պատմեց Լիլուն: Արեն Բայադյանն ասում է` այդ ամենից հետո Լիլուն պետք է ագրեսիվանար, բայց չէ. “Երեւի ինքն էլ է զգում, որ լավ գործի համար է, պետք է”: Մի երիտասարդ մոտեցավ երգչուհուն. “Մենք ձեր երկրպագուներն ենք”: Հավանաբար շատ էր հուզվել տղան, ինքն իրեն հոգնակի թվով էր ներկայացնում:): Ամեն ինչ շատ լավ է, նկարահանումները շարունակվում են, ռեփեր Դավոն Լիլուի ավտոմեքենայի մեջ իր փողերն է չորացնում, երգչուհին հիմա էլ սեւ գեղեցիկ զգեստով է նկարահանվում… Տեսահոլովակը չի ուշանա: Մի քիչ ուշ էլ երկու ուրախ տեսահոլովակ կներկայացնի երկրպագուների դատին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: