×


«Համբույր պատի միջով»

«Համբույր պատի միջով»

Սեր եւ... ոչ մի խարդախություն :) Ի՞նչ անել երիտասարդ լրագրողուհու սիրուն արժանանալու համար. նրան ողողել փողերի ու նվերների մեջ , թե՞... Սեր եւ... ոչ մի խարդախություն: Հունվարի 28-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ Վարդան Հակոբյանի (բեմադրող ռեժիսոր) եւ Վահագն Տեր-Հակոբյանի (բեմադրող օպերատոր) «Համբույր պատի միջով» ֆիլմի պրեմիերան: Գլխավոր դերերում հանդես են գալիս Կարինա Անդոլենկոն եւ Անտոն Շագինը, դերերում` Պավել Վոլյան, Իվան Օխլոբիստինը, Ալեքսանդր Ադաբաշյանն ու Սոսո Պավլիաշվիլին: Sos Pavliashvili Երեւակայական այս կատակերգությունը սիրո պատմություն է արկածային մի երիտասարդի` Կեշայի մասին: Հայտնի ձեռնածուի օգնական Կեշան սիրահարվում է երիտասարդ լրագրող Ալիսիային, փորձում գրավել նրան, դիմում տարբեր հնարքների: Մինչ Ալիսիայով տարված Կեշան մտածում էր նրան գրավելու մասին, իրեն ազատում են աշխատանքից. գրպանում մնում է չնչին գումար,  կարծում է, թե կյանքը ձախողվել է:  Փողոցում հանդիպած մի թափառաշրջիկ Կեշայից պարտքով գումար է խնդրում` խոստանալով, որ կարող է կատարել նրա յուրաքանչյուր ցանկությունը: Կեշան իր վերջին դրամները տալիս է թափառաշրջիկին, ինչի արդյունքում կարողանում է անցնել պատերի միջով: Կեշային ընձեռված շնորհն անհետանում է, երբ թափառաշրջիկը պարտքով վերցրած գումարը վերադարձնում է, իսկ այդ ընթացքում ծավալվում է ֆիլմի զվարճալի եւ հեքիաթային սյուժեն: Կեշային հաջողվում է արժանանալ Ալիսիայի սիրուն, բայց ինչպե՞ս...  կրկին կրկնվելով` պետք է նշենք հեղինակի խոսքը. «Սեր եւ... ոչ մի խարդախություն»: Վարդան Հակոբյան. «Հայաստանում նոր ֆիլմ ներկայացնելուց շատ եմ ուրախանում» Vardan Hakobyan «Համբույր պատի միջով» ֆիլմի բեմադրող ռեժիսոր Վարդան Հակոբյանը, ով շատերին հայտնի է «Պլատոն» ֆիլմով, Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ դերասաններին ընտրել է որպես լավագույններ, իսկ ֆիլմը ստեղծել հասարակ հանդիսատեսին ներկայացնելու համար. «Ի տարբերություն «Պլատոնի», սա փառատոնային ֆիլմ չէ, արել ենք այնպես, որ հնարավորինս շատ մարդիկ նայեն»: Մոսկվաբնակ հայ ռեժիսորը նշում է, որ ամեն անգամ Հայաստանում պրեմիերա ունենալով` մեծ ուրախություն է ապրում: Ի դեպ, ֆիլմի նկարահանումները կատարվել են Մոսկվայում: Նազենի Հովհաննիսյան. «Կուզեի, որ ինձ էլ նման մեկը հանդիպեր փողոցում :)» Նազենի Հովհաննիսյանի կարծիքով, այս ֆիլմն այնքան դրական էր, որ հատուկ լավատեսություն ցուցաբերելու կարիք չկար. «Լավ է, որ երբեմն մեծահասակներն էլ են կարողանում երազել, որի արդյունքում ինչ-որ տեղ հասնում են իրենց ցանկություններին: Ես  կուզեի, որ ինձ էլ նման մարդ հանդիպեր փողոցում:)»: Nazeni Hovhannisyan Նազենին նշեց նաեւ իր համար շատ կարեւոր մի փաստ. «Կապ չունի, թե որտեղ եւ ինչ դերասանների մասնակցությամբ է Վարդանը նկարահանում իր ֆիլմերը, բայց պրեմիերաներն անպայման Հայաստանում է անում»: Խոսելով Վարդանի նախորդ` «Պլատոն» ֆիլմի մասին, մեր զրուցակիցն ասաց. «Այն ավելի մոտ էր իրական կյանքին, ավելի էքսպրեսիվ էր ինձ համար. տարբեր մարդկային փոխհարաբերություններից ի վերջո դուրս էր բխում մի կոնկրետ երեւույթ, իսկ այս ֆիլմում մոգական ազդեցությունն իր գործն արել է, որը եւս շատ գեղեցիկ է»: Ռաֆայել Քոթանջյան. «Ուրախ եմ, որ  հայ տղաները իրենց համար ճանապարհ են հարթում նաեւ ռուսական կինոյում» Rafayel Qotanjyan Դերասան Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիացած է ֆիլմով. «Ես շատ ուրախ եմ, որ հայ տղաները իրենց համար ճանապարհ են հարթում ոչ միայն հայրենիքում, այլեւ ռուսական կինոյում, իրենց պահում են համահավասար, ինչ-որ տեղ նաեւ շատ ավելի լավ, քան ռուսները: Դա խոսում է նրանց արժեքի մեծության մասին»: Հրանտ Մովսիսյան. «Ֆիլմը դիտելուց այնքան հանգիստ եմ եղել, որ ժամանակը չեմ զգացել» Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի կարծիքով, կինոռեժիսորի համար ամենակարեւորն այնպիսի ֆիլմ ստեղծելն է, որ ժամանակը մոռանան. «Ֆիլմը դիտելուց այնքան հանգիստ եմ եղել, որ ժամանակը չեմ զգացել. ուրեմն այն հաջողված է: Ուրախ եմ Վարդանի համար, Վահագնի համար, ով շատ սիրուն գործեր է նկարել իր կյանքի ընթացքում»,- ասում է Հրանտն ու հավելում. « Եթե մենք միմյանց սիրենք, հարգենք եւ ժպտանք, կդառնա այս ֆիլմի նման    կյանք:)»: Նշենք, որ «Համբույր պատի միջով» ֆիլմը “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվի հունվարի 29-ից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport