×


Գարի Քյոսայան եւ Ալլա Սահակյան` «Որոշեցինք մեր աղջկան անվանել Տիրամոր պատվին»

Ջազմեն, դաշնակահար Գարի Քյոսայանին եւ Համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանին կապում է ոչ միայն ընտանիքն ու ամուսնությունը, այլեւ երաժշտությունը։ Ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջազ երեկո Գարի Քյոսայանի հետ, որի ժամանակ կերգի նաեւ կինը։

Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը


Վերջին շրջանում երաժիշտ-ամուսինները հանդես են եկել Միացյալ Նահանգներում եւ Կանադայում.«Այնտեղ ելույթ եմ ունենում իմ ամերիկյան խմբի հետ: Երեւանյան նախորդ համերգիս նրանք եկել էին, իսկ այս անգամ աշխատում եմ հայ երաժիշտների հետ։ Յուրաքանչյուր համերգին արտերկրից հրավիրում ենք երաժիշտների, այս անգամ սաքսոֆոնահար Վլադիմիր Կալյուժնին է, եթե ֆինանսապես կարողանանք, ավելի շատ երաժիշտների կհրավիրենք, բայց ջազ համերգի համար շատ դժվար է հովանավոր գտնել»,-BRAVO.am-ին ասել է ջազմենը:

Ալլա Սահակյանն առաջին մասնագիտությամբ դերասանուհի է, Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի կոնսերվատորիայի դասական վոկալի բաժին, ամուսնությունից հետո դասականից անցում է կատարել դեպի ջազ: «Ես Ալլային ավելի շատ սիրում եմ որպես երգչուհի, խրախուսում եմ, որ երգի»,-մեզ հետ զրույցում անկեղծորեն նշել է Գարի Քյոսայանը:

Ալլա Սահակյանը եւ Գարի Քյոսայանը


Դերասանուհի-երգչուհին էլ հայտնել է, որ ամուսնու օգնությամբ փորձում է ձեւավորել իր ջազային ոճը.«Բայց մինչ նրան հանդիպելն էլ երգել եմ. «Երեք գրոշանոց օպերա» մյուզիքլի գլխավոր դերակատարն եմ եղել։ Նրա շնորհիվ այժմ լրջորեն զբաղվում եմ իմ վոկալով, բայց չեմ կարող ասել, թե երաժշտությունը մեզ միավորեց, քանի որ կապող շատ այլ նմանություններ ունենք»։

Շուրջ երեք տարի առաջ ամուսնացած Գարին եւ Ալլան մեկ դուստր ունեն՝ 2,5 տարեկան Մարիան.«Միասին որոշեցինք մեր աղջկան անվանել Տիրամոր պատվին։ Երեխային հիմնականում խնամում ենք երկուսով, մայրս էլ մեզ օգնում է։ Կարճատեւ դադարից հետո նորից վերադարձա թատրոն, Գարին էլ խրախուսեց, որ զբաղվեմ իմ գործով»։

Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը


Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, տանն իր մտերիմների հետ կազմակերպում է ջազ երեկո, ինչպես նշել է` Երեւանում ջազ համերգների մասնակցելու հրավեր չի ստանում.«Դե, այդ մակարդակին չեմ հասել, որ ինձ էլ հրավիրեն։ Ջազի մոնոպոլիա է տիրում»։

BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport