×


Գնել Ուլիխանյանի դստեր 1-ամյակի լուսանկարներն ու չմասնակցելու պատճառը

Գնել Ուլիխանյանի եւ Աննա Դալլաքյանի դուստրը՝ Մալվինան, դարձել է 1 տարեկան: Փոքրիկի տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ նրա ատամհատիկի արարողությունը: Տոնական օրվա լուսանկարները դերասանի կինն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ պատմելով նաեւ հետաքրքիր մանրամասներ:

Աննա Դալլաքյանը՝ դստեր հետ


«Այնպիսի վայր էինք ընտրել Մալվինայի մեկամյակի համար, որը մոտ կլիներ բնությանը, որպեսզի երեխաներն իրենց ազատ զգային, վազվզեին եւ խաղային: Քանի որ Գնելը բացակայում էր երկրից, աղջիկներով եւ փոքրիկներով նշեցինք. հյուրերը մեր ընկերներն ու հարազատներն էին: Օրվա ընթացքում մեր աղջիկը երբեմն ուրախ էր, երբեմն էլ չէր հասկանում՝ ինչ է կատարվում»,-պատմել է Աննան:

Նրա խոսքով՝ փոքրիկի ամեն մի նոր քայլով ոգեւորված չեն էլ հասկացել՝ ինչքան շուտ է անցել մեկ տարին.«Հատուկ որեւէ երազանք չեմ պահել տորթի մոմերը փչելիս: Թող առողջ լինեն բոլոր փոքրիկները, դա ամենակարեւորն է»:

Մալվինայի մեկամյակին


Աննան նշել է նաեւ, որ հայրիկի բացակայությունը շատ է զգացվել.«Բայց Գնելը չթողեց, որ մենք շատ տխրենք. անակնկալ նվերներ էր ուղարկել»:

Իսկ ատամհատիկի արարողությանը Մալվինան ընտրել է «դերասանուհի» գրությամբ թղթիկը.«Փաստորեն, պապայի հանդեպ կարոտն անդրադարձավ մասնագիտության ընտրության վրա:)»,-կատակել է դերասանի կինը:

Տեքստը՝  Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին