×


Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում

Մարտից «Շանթ Պրեմիում»-ի եթերում պարային սիթքոմից բացի, կցուցադրվի նոր սերիալ: «Օտարը» կոչվող բազմասերիանոց պատմության մասին BRAVO.am-ը խոսել է ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ եւ պարզել՝ ովքեր են ընդգրկված դերասանական կազմում:

Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը


«Սիրային պատմությամբ քրեական դրամա է, որն արտադրվում է Հայաստանում: Համագործակցում ենք սցենարիստ Անի Մաղաքյանի հետ»,-ասել է ռեժիսորը եւ տեղեկացրել, որ շուրջ տասն օր է, ինչ նկարահանումները մեկնարկել են.«Շատ լավ աշխատակազմ է հավաքվել»:

Անդրադառնալով սերիալի սյուժեին՝ Մհեր Խաչատրյանը նշել է, որ գլխավոր հերոսները, որոնց մարմնավորում են Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը եւ Սիսիան Ստեփանյանը, հայտնվելու են սիրային եռանկյունում, ինտրիգներ կհյուսվեն նաեւ մյուս կերպարների շուրջ:

Արմեն Մարգարյանը եւ Անի Պետրոսյանը՝ «Օտարը» սերիալի նկարահանումներին


«Օտարը» սերիալում նկարահանվում են նաեւ Նելլի Խերանյանը, Հովակ Գալոյանը, Սուրեն Թումասյանը, Դավիթ Հակոբյանը, Մարիամ Ադամյանը, Գայանե Բալյանը, Մուրադ Նադիրյանը, Արմեն Մարգարյանը, Անի Պետրոսյանը, Մարիաննա Գրիգորյանը եւ այլք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Շանթ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport