×


Ելենա Արշակյանի` «Կայարան»-ի հետ կապված գաղտնիքը :)

Ելենա Արշակյանը նոր բազմասերիանոց ֆիլմով վերադառնում է հեռուստաեթեր: BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասել է, որ 8 տարի անդադար աշխատելուց հետո դադար էր վերցրել.«Այդ ընթացքում «Մեր գյուղը» ֆիլմով մեկնեցի փառատոնների, ԱՄՆ-ում դասախոսությամբ հանդես եկա, ընտանիքիս հետ հանգստացա: Մերժում էի սերիալ նկարահանելու առաջարկները, կարծում էի` ինձ սպառել եմ այդ ոլորտում: Բայց երբ նոր նախագծի առաջարկ ստացա, որում նաեւ որպես պրոդյուսեր եմ հանդես գալիս, համաձայնեցի: Նախ՝ կարոտել էի աշխատանքային ընթացքը, հետո ուզում էի դաշտ բերել դերասանների նոր սերունդ, ինչպես նաեւ պրոդյուսեր լինելն ինձ համար նոր փուլ է, որը պետք է պատվով հաղթահարել»:

Աննա Դավթյանը եւ Ելենա Արշակյանը


«Կայարան»-ը սեպտեմբերի 26-ից ցուցադրվում է «ATV» հեռուստաընկերությամբ. «Սերիալի մտահղացումն իմն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանինն է, մեզ այդ հարցում օգնել է նաեւ «ATV»-ի տնօրեն Ռուբեն Արամյանը»,-ասել է նա եւ հավելել, որ նկարահանումները մեկնարկել են սեպտեմբերի սկզբին.«Այժմ բուռն ստեղծագործական ընթացք է: Շատ դժվարություններ հաղթահարելով` առաջ ենք գնում: Մեծ հույսեր ունեմ, որ հանդիսատեսը կգնահատի մեր աշխատանքը»: 

Ելենան նշել է, որ բավական բարդ է եղել դերասանական կազմի ընտրությունը. «Փոքրիկ գաղտնիք բացեմ՝ նկարահանումները սկսելուց երկու օր առաջ փոխել եմ գլխավոր դերակատարներին՝ գտելով իմ հերոսներին՝ Վարուժան Մարգարյանին եւ Քրիստինե Կույումչյանին։ Խոստումնալից ու տաղանդավոր դերասաններ են, որոնք խաղալու են արդեն արհեստավարժ դերասանների հետ»:

Արմեն Էլբակյանը եւ Քրիստինե Կույումչյանը


«Կայարան»-ում նկարահանվում են Արմեն Էլբակյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Վարդան Հովսեփյանը, Էվա Խաչատրյանը, Աննա Դովլաթյանը եւ այլք.«Փորձելու եմ դերասանների համար ստեղծել հետաքրքիր, նոր ու տարբերվող կերպարներ: Ալեքսանդրը շատ հետաքրքիր տղամարդու է մարմնավորելու, Աննա Դովլաթյանը բարդ կերպար է խաղալու: Չակերտները շատ չեմ ուզում բացել, բայց վստահ կարող եմ մի բան ասել՝ հեռուստադիտողը հայտնիների կողքին կտեսնի նոր դերասաններ»,-եզրափակել է ռեժիսորը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport