×


Եվա Եգանյանի պսակադրությանը

Եվա Եգանյանի բացօթյա հարսանիքը եւ գեղեցիկ լուսանկարները

«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Եվա Եգանյանը ամուսնացել է: Հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները երգչուհին վստահել է BRAVO.am-ին, պատմել ոչ ավանդական հարսանիք ունենալու եւ սիրելիի մասին:

«Մեր հարսանիքը ավանդականից փոքր ինչ տարբերվել է։ Գեղեցիկ, հուզիչ եւ անմոռանալի օր էր իմ ու ամուսնուս համար։ Մեզ ուղեկցող մեքենաներով միանգամից գնացել ենք եկեղեցի, որտեղ մեզ էին սպասում հյուրերը։ Պսակադրությունից հետո Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցու բակում է ընթացել ողջ արարողությունը։ Եկեղեցու տարածքը հարդարված էր գեղեցիկ զարդարանքով, հյուրերը օգտվում էին ուտելիքից, լուսանկարվում, մեզ շնորհավորում եւ այլն։ Կար լարային կվարտետ, նաեւ մեզ շնորհավորեցին մեր երգիչ ընկերները իրենց գեղեցիկ կատարումներով»,- պատմել է նորահարսիկը։

Եվա Եգանյանի պսակադրությանը


Եվան եւ սիրելին՝ Գեւորգ Քեշիշյանը ծանոթացել են 2018թ․ դեկտեմբերին Մոսկվայում՝ համերգի ժամանակ։ «Նա Մոսկվայի «Արատտա» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերն է»,- պատմել է նա:

Խոսելով այժմյան գործունեության մասին՝ երգչուհին ասել է. «Ես երգարվեստում եմ նաեւ հիմա, երգում եմ եւ կերգեմ։ Ամուսինս հարգում է իմ մասնագիտությունը եւ որեւէ արգելք չի դնում։ Ասեմ ավելին, հունիսի 9-ին Մոսկվայի իմ մենահամերգը հենց նա էր կազմակերպել»։

Եվա Եգանյանի պսակադրությանը


Հարսանիքից հետո նորապսակներն ամուսնական ճանապարհորդության են մեկնել Բուլղարիա։

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Եվայի անձնական արծիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport