×


Իննա Խոջամիրյանն առաջին անգամ խոսում է նշանադրության մասին

Հայկ Պետրոսյանի եւ Իննա Խոջամիրյանի՝ հունվարի 19-ին տեղի ունեցած նշանադրության մասին պատմել ենք: Ամուսնության առաջարկության, սպիտակ զգեստի եւ եկեղեցական արարողակարգի մասին դերասանուհին խոսել է BRAVO.am-ի հետ զրույցում: Զույգի համատեղ որոշումն է չհանրայնացնել անձնական կյանքի այս շրջանը եւ ծավալուն հարցազրույցներ չտալ:

«Ամուսնության առաջարկությունը բացարձակ անակնկալ էր ինձ համար. Թայլանդում եմ ստացել՝ ծովափին։ Դրանից հետո, այնուամենայնիվ, որոշեցինք Հայաստանում եւս նշել»,-ասել է Իննան:

Իննա Խոջամիրյանը եւ Հայկ Պետրոսյանը


Զույգը որոշել է բացի մտերիմ մարդկանց հետ առիթը տոնելը, ըստ քրիստոնեական ավանդույթի՝ եկեղեցում պաշտոնապես նշանադրվել։

«Պսակադրությանը նախորդող ծիսակարգերից է եկեղեցում նշանադրվելը, որ ճնշող մեծամասնության կողմից մոռացվել է: Միգուցե այդ անտեղյակության պատճառով հենց շատերը շփոթել եւ ամուսնության առթիվ են շնորհավորել ինձ։ Սպիտակ զգեստի ընտրությունը խորհուրդ չունի. դիզայներ Արփինե Կոշտոյանի հետ ենք ընտրել ու կարել, իսկ գլխաշորը եկեղեցում պարտադիր է նույնիսկ սովորական այցի ժամանակ. սա եւս նրանց համար, ովքեր մինչեւ հիմա գրում են՝ քող կար գլխին, ի՞նչ նշանդրեք, ամուսնացել է»,-պարզաբանել է Իննան:

Հայկ Պետրոսյանը եւ Իննա Խոջամիրյանը


BRAVO.am-ը շնորհավորում է գեղեցիկ զույգին եւ հարատեւ սեր մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ամին Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport