×


Ինչպես է անցել «Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան

«Վա՛յ, մամա ջան» կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա են եղել ֆիլմի անձնակազմը, գործընկերներն ու այլ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

«Վա՛յ, մամա ջան» ֆիլմի պրեմիերային


Նախքան առաջին ցուցադրությունը, ֆիլմի ստեղծագործական եւ դերասանական կազմը պատասխանել է լրագրողների հարցերին: Ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Սերգեյ Հայրապետյանը, խոսելով ֆիլմի անվանման մասին, նշել է, թե ճիշտ քայլ է համարում նախնական «Մեկ անգամ հիվանդանոցում» վերնագիրը փոխելը.«Ողջ նկարահանման ընթացքում Դավիթ Հակոբյանի կերպարի շուրթերից այնքան հնչեց «վայ, մամա ջան» արտահայտությունը, թեեւ սցենարում էլ չկար, որ որոշեցինք ֆիլմն այդպես կոչել»:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ անդրադարձել է ֆիլմում թատրոնի դերասանների մասնակցությանը.«Առաջին անգամ մեր պատմության մեջ մեկ թատրոն իր ամբողջ դերասանական կազմով նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում: Սա յուրահատուկ պրեմիերա է նաեւ թատրոնի համար: Կարծում եմ` ֆիլմն իսկապես հաջողված է, տարբերվող եւ կսիրվի հանդիսատեսի կողմից»:

«Վա՛յ, մամա ջան» ֆիլմի պրեմիերային


«Վայ, մամա ջան»-ի նկարահանումները մեծամասամբ տեղի են ունեցել ռեժիսորի ծննդավայր Գյումրիում, խաղում են Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Գագիկ Մադոյանը, Տաթեւ Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Կարո Բալյանը, Անդրանիկ Էթեմեզյանը, Արմինե Պողոսյանը եւ այլք:

Դերասան Դավիթ Հակոբյանը կատակերգությունն անվանում է թատերային ֆիլմ. «Մենք միասին այնքան ենք խաղացել նույն բեմում, իրար այնքան լավ ենք ճանաչում, այնքան լավ գիտենք միմյանց հնարավորությունները, որ հաճախ ոգեւորվում էինք` կարծելով, թե մեր ներկայացումն ենք խաղում: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը սիրի այս ֆիլմը»: 

Անժելա Սարգսյանը, Սերգեյ Դանիելյանը` «Վա՛յ, մամա ջան» ֆիլմի պրեմիերային


Սերգեյ Դանիելյանն էլ, անդրադառնալով իր մասնակցությամբ մեր տեսարաններին, նշել է, որ դա բոլորովին էլ համարձակ քայլ չէր.«Դեռ 30 տարի առաջ Մհեր Մկրտչյանն էլ «Միմինո» ֆիլմում նմանատիպ տեսարան է ունեցել, այնպես որ, տարօրիանակ ոչինչ չեմ տեսնում»:

Ալլա Սահակյանի համար ֆիլմը դեբյուտային է: Դերասանուհին մարմնավորում է Լենային, ով գլխավոր հերոսի նախկին սերն է.«Սպասելիքներս մեծ են. այս ֆիլմն իր ձեռագրով տարբերվում է կատակերգական այլ ֆիլմերից: Այստեղ փողոցային սլենգ չկա, ինչն ինձ շատ է դուր եկել»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Արմինե Պողոսյանի համար էլ ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ նկարահանվել է իր թատերախմբի դերասանների հետ.«Խաղում եմ հիվանդանոցի տնտեսվարուհու դերը: Տեսարաններից մեկում իմ կերպարը պետք է 3-րդ հարկի պատշգամբից ընկնի: Բնականաբար, իմ փոխարեն այդ հնարքը կատարում է այլ մարդ, բայց շատերը կարծում են, թե ես եմ ընկել եւ վնասվածքներ ստացել»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport