Սուրճի հատիկներ, խխունջներ, փայլաթիթեղ, կոնֆետներ, թղթախաղի քարտեր, հովհար, թերթեր, ցորեն, ավազ, ցելոֆանե տոպրակներ... Այս շարքը կարելի է դեռ թվարկել: Կենցաղային տարբեր իրերից նորաձեւության թատրոնի երեխաները պատրաստում են զգեստներ, գլխարկներ, թիկնոցներ, երկարաճիտ կոշիկներ:
Մարիաննա Հովհաննիսյանը սիրելիի եւ մայրիկի հետ
Ապրիլի 27-ին Նկարիչների միության ցուցասրահում փոքրիկ աղջնակները, հուզմունքը հաղթահարելով, ցուցադրել են իրենց ձեռքերով պատրաստած զգեստները, իսկ ցուցադրությանը ներկա են եղել իրենց ծնողներն ու հարազատները, որոնք էլ այս կամ այն չափով իրենց մասնակցությունն են ունեցել հագուստի ստեղծման գործում:
Ավանգարդ ոճի զգեստներն ու աքսեսուարները երեխաները ներկայացրել են մի քանի հավաքածուով` տարվա եղանակներին ու գույներին համահունչ թիկնոցներ, ծաղկային լայնեզր գլխարկներ, ծովային թեմայով հագուստ եւ այլն: Ամեն տարի երկու անգամ երեխաները ցուցադրությանը հագնում ու ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները` ուսուցիչների ու ծնողների անմիջական օգնությամբ:
Նկարիչների միության ցուցասրահում փոքրիկ աղջնակները ցուցադրել են իրենց ձեռքերով պատրաստած զգեստները
Մարիաննա Հովհաննիսյանի մայրը համահիմնադիրներից մեկն է
Այս կենտրոնը հիմնադրվել է հայ-իտալական համագործակցության արդյունքում, սակայն այժմ միայն հայերն են զբաղվում դիզայնի ուսուցմամբ: Համահիմնադիրները Բուդաղյան քույրերն են. Լուչիա Բուդաղյանը գեղարվեստական ղեկավարն է, Սուսաննա Բուդաղյանն էլ` պրոդյուսերը, որը երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի մայրն է:
Մարիաննան ակտիվությամբ մասնակցում է ցուցադրություններին, նախկինում նաեւ միջոցառումը վարել ու երգել է, այս անգամ հանդիսատեսի շարքերից գնահատում էր փոքրիկների աշխատանքը: Երգչուհուն հատկապես դուր էր եկել երեւակայական մոտեցումը:
Նկարիչների միության ցուցասրահում փոքրիկ աղջնակները ցուցադրել են իրենց ձեռքերով պատրաստած զգեստները
Երեխաները սովորում եմ հագուստի դիզայն, նկարչություն, պարային շարժումներ, մոդելային քայլք ու իտալերեն: 12-ամյա Ինեսսան 4 տարի հաճախում է դիզայնի դասերին, տարբեր կտորներից, ատրիբուտներից զգեստներ է կարում. “Շատ եմ սիրում ինքս պատրաստել, հետո հագնել ու մարդկանց ցուցադրել իմ աշխատանքը: Այս անգամ ջրահարսի շոր, թիթեռներով գլխարկ եւ ուլունքներով կոշիկներ եմ պատրաստել, մի քիչ էլ մայրիկս է օգնել”:
Նկարիչների միության ցուցասրահում փոքրիկ աղջնակները ցուցադրել են իրենց ձեռքերով պատրաստած զգեստները
Լավագույն աշխատանքները ներկայացվելու են Բուլղարիայում
“Երեխաների հետ աշխատելը բարդ է, բայց շատ հաճելի է, երբ իրենց աչքերով ենք նայում, մենք էլ ոգեւորվում ենք: Նախկինում տղա աշակերտներ կային, բայց հիմա, չգիտեմ` ինչն է պատճառը, աստիճանաբար միայն աղջիկներ են գալիս: Երեւի գեղեցիկ արվեստն ավելի շատ աղջիկներին է գրավում”, - նշել է գեղարվեստական ղեկավարը: Սուսաննան էլ տեղեկացրել է, որ մի քանի երեխայի աշխատանքները ներկայացվելու են Բուլղարիայում կայանալիք հագուստի մրցույթներին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/ եւ Ռոբերտ Ասատրյանի


×
25,202






