×


Լիլի Էլբակյան.«Որոշեցինք մինչ այդ մի կողմ դնել երազանքը»

Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր: Նրանց դուստրը՝ Էլմիրան, դպրոցական առաջին քայլերն է արել, իսկ որդին` Էդգարը, առաջին անգամ մանկապարտեզ է հաճախել: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ մեծ ոգեւորվածությամբ ու հուզմունքով են սպասել սեպտեմբերի մեկին.«Ամբողջ ամառն անցկացրել ենք գնումներ կատարելով: Պայուսակը, մատիտներն ու տետրերն ընտրել ենք աղջկաս սիրելի մուլտհերոսների պատկերներով»:

Աննա, Լիլի Էլբակյանները, փոքրիկ Էդգարը եւ Համո Ադիյանը


Էլմիին բացի ծնողներից, դպրոց են ուղեկցել տատիկն ու պապիկը՝ Աննա եւ Արմեն Էլբակյանները.«Նրա համար ընտրել ենք թիվ 78 դպրոցը, քանի որ մեր բակի երեխաներն այնտեղ են հաճախում, իսկ ծնողները գոհ են: Դպրոցը նաեւ մոտ է մեր տանը: Ի սկզբանե որոշել էինք` Էլմին խորեոգրաֆիկ դպրոց գնա, քանի որ մեծ երազանք ունի բալերինա դառնալ, բայց այնտեղ պարի խորացված դասընթացները 4-րդ դասարանից են, դրա համար էլ որոշեցինք մինչ այդ մի կողմ դնել երազանքը եւ հաճախել միջնակարգ դպրոց»,-պատմել է Լիլին:

Համո Ադիյանի եւ Լիլի Էլբակյանի դուստրը` Էլմիրան


Նրա խոսքով՝ աղջիկը շատ պատասխանատու է.«Այդ առումով ինձ է նման: Ես էլ ամբողջ գիշեր չէի քնում, եթե հաջորդ օրն ինչ-որ բան պետք է անեի: Էլմին փոքր-ինչ վախ ունի, քանի որ ինքս նախապես չեմ զբաղվել նրա հետ, նախակրթարան էլ չի հաճախել»:

Լիլիի  եւ Համոյի դստեր առաջին օրը դպրոցում շատ լավ է անցել.«Ինքս շատ հուզված էի, իսկ Էլմին, երբ ծանոթացավ դասղեկի հետ, շատ սիրեց նրան»,-եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport