×


Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »

2016-ը Լիկա Սալմանյանի համար նպատակների իրականացման տարի էր. նա բացեց  գեղեցկության իր կենտրոնը, որի միտքը վաղուց ուներ, նկարահանվեց «Հին արքաներ» բազմասերիանոց հեռուստաֆիլմում, ինչպես պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում, տարեվերջին հասցրել է նաեւ վերապատրաստվել որպես դիմահարդար:

Լիլա Սալմանյանը տարեսկզբին այցելել է Թբիլիսի


2017-ը Լիկան դիմավորել է ընտանիքի հետ.«Ընտանեկան տոն է, այդ իսկ պատճառով դիմավորեցի տանը, ավելի ուշ միացա քույրիկիս ընտանիքին: Մի քանի օր անց արդեն քաղաքից դուրս շարունակեցի նշել: Ինձ համար բոլոր Ամանորները հիշվող են, քանի որ այդ տոնն իր հետ բերում է նոր հույսեր, նպատակներ, սպասումներ»,-ասել է նա եւ հավելել, որ սիրելին տոնի առթիվ գեղեցիկ անակնկալներ է մատուցել, սակայն բարձրաձայնել չի ցանկացել:

Լիկա Սալմանյանը՝ «Հին արքաներ» սերիալի նկարահանումներին


Խոսելով աշխատանքային նորություններից՝ դերասանուհին նշել է, որ շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր նախագծի շրջանակում: Իսկ հարցին, թե պլանավորում է այս տարի օրինականացնել հարաբերությունները, պատասխանել է.«Երբ Աստված կամենա, եւ ես կրեմ հարսի զգեստ, խոստանում եմ տեղեկացնել»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լիկա Սալմանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport