×


Լուսինե Բադալյան.«Փորձեցի ու կրակն ընկա»

Լուսինե Բադալյանն այս ամառ հասցրել է հանգիստը վայելել երկու տարբեր երկրներում: Հաղորդավարուհին նախ եղել է Հունաստանում, ապա Շվեյցարիայում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ արձակուրդը բուռն է ստացվել. «Կրետեում 9 օր հիանալի ժամանակ անցկացրի ամուսնուս եւ տղաներիս ընկերակցությամբ: Առաջին անգամ չէինք այնտեղ եւ մեզ համար ոչինչ նոր չէր: Նաեւ այնտեղ ապրող բարեկամներ ունենք, ովքեր փորձեցին ամեն կերպ մեր օրերը հետաքրքր ու հագեցած դարձնել: Հասցրել ենք լողալ, արեւայրուք ընդունել: Տղաներս ջրային ատրակցիոններից են օգտվել, սկուտեր քշել: Ես ու որդիս ջրի սիրահար ենք: Լողալով բավական հեռացանք ափից, որպեսզի նոր վայր բացահայտենք: Ինձ ասում էին` հեռախոսս ջրակայուն է, փորձեցի ու կրակն ընկա: Այն փչացավ՝ ոչնչացնելով մեր ունեցած բոլոր նկարներն ու տեսագրությունները»:

Լուսինե Բադալյանը


Լուլուն էքստրեմալ ժամանցի սիրահար է.«Եթե ընտանիքով ենք, այն հանգստի կողմնակիցն եմ լինում, որը նախընտրում են մեր տան տղամարդիկ:): Իսկ եթե հնարավորություն ունենամ միայնակ ճամփորդելու, Սկանդինավյան երկրներ կգնամ: Վերջին տարիներին, երեւի տարիքից է, ինձ սկսել են գրավել Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան»:

Լուսինե Բադալյանի ամուսինը` Վահագն Գեւորգյանը, եւ որդիները


Հունաստանից վերադառնալուց հետո հաղորդավարուհին միայնակ մեկնել է Շվեյցարիա` ընկերուհու տարեդարձին.«Վերջին տարիներին անընդհատ ծրագրում էի, չէր ստացվում, վերջապես իրագործեցի ցանկությունս: Հոյակապ ժամանակ եմ անցկացրել: Ընկերուհուս հետ մի լավ շրջել ենք քաղաքում, տեսարժան վայրեր այցելել: Ցավում եմ, որ չկարողացա Ալպերում լինել. եղանակը շատ ցուրտ էր, նույնիսկ ձյուն եկավ»:

Լուսինե Բադալյանը


Վերհիշելով իրա ամենատպավորիչ ճամփորդությունը՝ Լուսինեն առաձնացրել է այցը Միացյալ Նահանգներ.«Մինչ օրս կարոտով եմ հիշում այնտեղ անցկացրած մեր խենթ օրերը»:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսինե Բադալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport