×


Կարինե Առուստամյանն ու Նիկ Էգիբյանը սկսել են համերգների նոր շարք

Կարինե Առուստամյանն ու Նիկ Էգիբյանն օրեր առաջ "Bobs” ակումբում համերգ են ունեցել, որը նոր համագործակցության առաջին "ակորդն” է:

Կարինե Առուստամյանը


Երգիչներն այսուհետեւ նորաստեղծ “The Band” խմբի հետ պարբերաբար կենդանի նվագակցությամբ համերգներ են ունենալու: Նրանք դիմել են իրենց երաժիշտ ընկերներին, հավաքվել, որոշել խմբի անվանումն ու սկսել առաջին համերգի փորձերը:

Նիկն ու Կարինեն ակումբային համերգի ընթացքում երգել են համաշխարհային հիթեր Էմի Ուայնհաուսի, Քեթի Փերիի, Maroon 5-ի, Gnarls Barkley-ի եւ այլոց երգացանկից. “Ձգտում ենք կատարել պարային ու ռիթմիկ երգեր, ինչը շատ է պակասում Հայաստանում, քանի որ ակումբներում ավելի շատ կատարում են ջազ ու բլյուզ գործեր: Որոշեցինք ընտրել մեզ հարազատ փոփ երգեր, որ հաճույքով կատարենք, հանդիսատեսի համար էլ հաճելի լինի լսել ու պարել”,- BRAVO.am-ին պատմել է Կարինե Առուստամյանը:

Նիկ Էգիբյանը


3 բաժնից բաղկացած համերգը տեւել է մոտ 3 ժամ: Նպատակ ունենալով պարբերաբար ելույթներ ունենալ երեւանյան տարբեր ակումբներում` այժմ նրանք բանակցում են մի քանի ակումբի հետ. “Երաժիշտներից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է եւ իր գործում շատ պահանջկոտ: Մեզ մոտ այնպես չէ, որ ընկերներ ենք՝ թերությունների մասին լռենք: Եթե վատն ենք նկատում, ասում ենք ու մեր մասնագիտական սխալները շտկում: Մոտ ապագայում մեզ կմիանան նաեւ սաքսոֆոնահար, ակարդեոնահար, իսկ դաշնակահար Հովսեփը կլինի երրորդ վոկալիստը”:

Ի դեպ, Կարինե Առուստամյանն աշնան ընթացքում կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանել է Նիկ Էգիբյանը: Dubstep ոճում դիջեյ DeeJero-ի գործիքավորած “Slave of my emotion” երգի բառերը գրել է երգչուհին:

Կարինե Առուստամյանի ու Նիկ Էգիբյանի համերգին


Այն հարցին, թե կարողանում է արդյոք ակուբներում երգելով գումար վաստակել, Կարինեն հետեւյալն է նշել. “Մեր երաժշտական շուկայում դժվար է բավականաչափ գումար աշխատել ու ներդնել երգերի ձայնագրությունների ու տեսահոլովակների նկարահանման մեջ: Որակյալ երաժշտություն մատուցող երաժիշտների ու երգիչների վաստակած գումարն իսկապես քիչ է, բայց պետք է ակտիվ լինես, շատ աշխատես, որ արդյունքի հասնես”:

Նշենք, որ “The Band”-ը հանդես է գալիս հետեւյալ կազմով.

Հովսեփ Երեմյան` դաշնամուր
Հովսեփ Եգանյան` հարվածային գործիքներ
Արեգ Սուքիասյան ` կիթառ
Հակոբ Թորգոմյան` բաս-կիթառ:

BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Խաչատուրյանի, Կարինե Առուստամյանի, Նիկ Էգիբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport