×


Մահացել է գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը` Շուշան Պետրոսյանի հայրը

Կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Պետրոսյանը: Հոկտեմբերին Սամվել Պետրոսյանը կդառնար 72 տարեկան: Գեղանկարիչը շուրջ մեկ տարի է տառապում էր անբուժելի հիվանդությամբ: Սամվել Պետրոսյանը Շուշան Պետրոսյանի հայրն է:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Պետրոսյանը


Ստեղծագործական աշխատանքից բացի Սամվել Պետրոսյանը երկար տարիներ զբաղվել է նաեւ մանկավարժությամբ`  ղեկավարելով  Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

Մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար 2009թ. սեպտեմբերի 18-ին տաղանդավոր գեղանկարիչն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Շուշան Պետրոսյանը


 Սամվել Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 18:00-ին, վերջին հրաժեշտը` օգոստոսի 21-ին, Հայաստանի նկարիչների միությունում` ժամը 13:00-ից:

BRAVO.am-ի անձնակազմը ցավակցում է Սամվել Պետրոսյանի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport