×


Մայիսին ամուսնացած Լեոնորան եւ Վիգենը ծնողներ են դարձել :)

Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսին-պրոդյուսերը՝ Վիգեն Թանաշյանը, օրեր առաջ ծնողներ են դարձել: BRAVO.am-ն անդրադարձել է զույգի` 2014 թվականի մայիսին տեղի ունեցած պսակադրությանը, այժմ էլ ներկայացնում ենք փոքրիկ Ժոզէֆի առաջին լուսանկարները: Ի դեպ, երեխան կրում է Վիգենի պապիկի անունը, իսկ ծննդյան վկայականում նշված է` Ժոզէֆ Թանաշեան:

Լեոնորան` առաջնեկի հետ


Ծննդով գյումրեցի Լեոնորան եւ բեյրութահայ Վիգենն այժմ ապրում են Գյումրիում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը.“Հայաստանից դուրս նախատեսված համերգներ ունեի, բայց նախընտրեցի հարազատ քաղաքում մնալ եւ հղիությունս չվտանգել: Վերջին անգամ ելույթ եմ ունեցել դեկտեմբերին` Ամանորի համերգի ժամանակ, բայց առաջիկայում կվերադառնամ բեմ: Ամուսինս զբաղվում է իմ պրոդյուսերությամբ, որոշում ելույթներիս վայրն ու ամսաթվերը. նախատեսված համերգներ արդեն կան”:

Լիրիկ սոպրանո Լեոնորան պատմել է, որ ամուսինն ի սկզբանե ցանկանում էր դուստր ունենալ.“Բայց տղայի ծնվելուց հետո այնքան երջանիկ է, որ աշխատանքից հետո շտապում է տուն` նրան շուտ գրկելու: Խնամքի հարցում ինձ օգնում են մայրս ու տատիկս: Ի դեպ, մայրիկիս առաջին թոռնիկն է: Նրանց ողջ ուշադրությունն ու սերը նվիրված են Ժոզէֆին, բոլորս իրենով ենք տարված”:

Վիգեն Թանաշյանն` առաջնեկի հետ


29-ամյա օպերային երգչուհու խոսքով` երեխայի ծնունդը շատ սպասված էր.“Տարիքի հետ մայրանալու ցանկությունն ավելի կարեւոր է դառնում, նաեւ մեծանում է պատասխանատվությունը բալիկի խնամքի եւ դաստիարակության հարցում: Նա շատ է փոխել մեր կյանքը, քանի որ մեր տունը լցվել է մանկան ճիչով: Առհասարակ, յուրաքանչյուր երեխայի ծնունդը պետք է ընտանիքին երջանկություն բերի, մեզ համար այդպես է, մանավանդ, որ մեր անդրանիկ զավակն է”:

BRAVO.am
Լուսանկարները` Լեոնորայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport