×


Մավր Մկրտչյանը` նորածին որդու եւ առաջիկա նորությունների մասին

2017 թվականի հունիսին պսակադրված Մավր Մկրտչյանն ու Շուշանիկ Հովհաննիսյանն այսօր արդեն վայելում են իրենց նորածին որդու ներկայությունը: Թեեւ երգիչը չի սիրում խոսել անձնականի մասին, BRAVO.am-ի հետ զրույցում բացառություն է արել եւ ստեղծագործական նորություններից բացի, պատմել է փոքրիկի մասին:

Զույգի առաջնեկը ծնվել է մայիսի 9-ին.«Շատ երկար ենք մտածել մինչ նրան անուն տալը, բայց ի վերջո ընտրեցինք Մոնթեն»,-նշել է Մավրը եւ ավելացրել. «Հայր լինելը շատ դժվար է, հատկապես, որ գիշերները չես քնում, միեւնույն ժամանակ, հաճելի է: Հուսամ՝ առաջինը հենց «պապա» կասի մեր տղան:): Ի դեպ, իմ եւ որդուս շփումը սկզբից էլ հեշտ է ստացվել. մեր ընտանիքում միակն էի, որ առանց վախի միանգամից գրկել եւ սիրել եմ նրան»:

Մավր Մկրտչյանը՝ կնոջ հետ


Երեկ լրացել է երգչի եւ կնոջ ամուսնության մեկ տարին: Ինչպես Մավրն է պատմել, հոբելյանը նշել են երեքով՝ ինքը, կինն ու որդին:

Խոսելով աշխատանքից՝ նա նշել է, որ աշնանը տեսահոլովակներ կներկայացնի. «Համերգային շրջագայություններից հետո այժմ զբաղված եմ նոր երգերի ձայնագրմամբ: Դրանցից մեկի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ մյուսը կլինի Ջավախքի մասին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին