×


Մարինկա Խաչատրյանը՝ «Փոխնակ մայրը» սերիալի գլխավոր հերոսուհի

«Փոխնակ մայրը»` այսպես է կոչվում «Շանթ»-ի հեղինակային նոր սերիալը, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 2-ին: Բնօրինակ սցենարով բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի մտահաղացումն ու սյուժեն Ռոման Մուշեղյանինն է, սցենարի համահեղինակը Էդուարդ Զորիկյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Հարությունյանը:

«Փոխնակ մայրը» սերիալի նկարահանումներին


Սերիալը պատմում է փոքր ժամանակ մորը կորցրած եւ փոխնակ մայր դարձած կնոջ կյանքի եւ սիրո պատմությունը: Ռոման Մուշեղյանը BRAVO.am-ին հայտնել է, որ թեման ընտրելիս հաշվի են առել խնդրի արդիականությունը. «Յուրահատուկ եւ շատերի համար չբացահայտված թեմա է, որին անդրադարձ հայկական իրականությունում դեռ չի եղել: Խնդիրը ճիշտ ներկայացնելու համար քննարկումներ ենք ունեցել մասնագետների հետ, բայց ամեն դեպքում ֆիլմը մնում է ֆիլմ` իր գեղարվեստական լուծումներով»:

«Փոխնակ մայրը» սերիալի նկարահանումներին


Սցենարիստի խոսքով՝ հեռուստադիտողներին սպասվում են հետաքրքիր զարգացումներով սերիաներ.«Շատ խիտ սցենար է, որն ունի նաեւ քրեական տարրեր, դետեկտիվ հատվածներ: Բացի գլխավոր` փոխնակ մոր թեման, ներկայացվելու է երկու ընկերների մութ անցյալի հետ կապված դեպքեր, սիրային պատմություններ եւ նոր հանգուցալուծումներ»:

«Փոխնակ մայրը» սերիալի նկարահանումներին


Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Մարինկա Խաչատրյանը: Սերիալի դերասանական կազմում են նաեւ Տիգրան Ներսիսյանը, Անահիտ Քոչարյանը, Ելենա Բորիսենկոն, Հովակ Գալոյանը, Եվա Բաղդասարյանը, Լիա Զախարյանը,  Հայկ Պետրոսյանը եւ այլք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շանթի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport