×


Մարտ Բաբայանի նորածին դստեր ինքնատիպ անվան նախապատմությունը

Մարտ Բաբայանն ու Էլեն Ամյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել երեկ՝ հուլիսի 30-ին՝ Մոսկվայում՝ 2.7 կգ քաշով եւ 49 սմ հասակով: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը՝ տրամադրելով նաեւ լուսանկարներ, որոնք արվել են մինչեւ երեխայի ծնունդը:

Ամուսինների որոշմամբ նորածինը Մարիելլա անունն է ստացել: Նշենք, որ Մարտը համադրել է մայրիկի՝ Էլլայի եւ քրոջ՝ Մարինայի անունները:

Մարտ Բաբայանը՝ կնոջ հետ


Մեզ հետ զրույցում Սոֆյան հայտնել է,որ երգիչը շատ երջանիկ է եւ արդեն հասցրել է տեսնել դստերը:

BRAVO.am-ը Մարիելլային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին