×


Նարինե Դովլաթյանն` իր թուլությունների մասին :)

Ձմռան առաջին օրով իր երկրպագուներին դեռեւս  աշնանային ջերմություն ու տրամադրություն է փոխանցում Նարինե Դովլաթյանը, որի նոր ֆոտոշարքն արվել է Բուսաբանական այգում:): “Հատուկ այս ֆոտոսեսիայի համար փնտրում էինք պատեֆոն/գրամոֆոն: Երկար փնտրտուքներից հետո որոշեցի “ֆեյսբուքյան” էջիս միջոցով գտնել, եւ գեղեցիկ գործիքն ինձ տրամադրեց բոլորովին անծանոթ ընկերներիցս մեկը` Արմեն Ունանյանը”, - BRAVՕ.am-ի հետ զրույցում պատմել է երիտասարդ երգչուհին` նշելով, որ իրեն լուսանկարել է լուսանկարիչ Լիլիթ Մուրադյանը: 

Նարինե Դովլաթյանը


Ձմռան շունչն արդեն զգացած Նարինեի ամենասիրելի եղանակն, այնուամենայնիվ, աշունն է. սիրում է “խորհրդավորությունը, գույներն ու խառը տրամադրությունը”. “Բացի այդ, սկսում եմ կրել իմ սիրելի շարֆերը: Ես, քույրս, մայրիկս գործում ենք տարբեր տեսակի ու գույների շարֆեր. Մտերիմներս կատակով ասում են, եթե շատ հայտնի դառնամ, բացվի իմ թանգարանը, ապա մի տեղում կլինեն իմ իրերը, մյուսում` իմ բոլոր շարֆերը: Ամեն ինչ կնվիրեմ, բացի իմ սիրելի շարֆերից: Նաեւ հատուկ թուլություն ունեմ թեւնոցների նկատմամբ: Ինքս էլ տարբեր մանրուքերից ու թելերից պատրաստում եմ թեւնոցներ”:

Նարինե Դովլաթյանը


Առօրյայում նախընտրելով սպորտային ոճը` երգչուհին չի կրում բարձրակրունկ կոշիկներ, որոնցով նրան կարող ես տեսնել միայն ելույթների ժամանակ.“Մերոնք շունչները պահած նայում են, որ երգելիս հանկարծ չընկնեմ: Բարեբախտաբար, դեռ ոչ մի անգամ չեմ ընկել, բայց կյանքում ամեն ինչ էլ պատահում է, կարեւորը խուճապի չմատնվես”:

Նարինե Դովլաթյանը


Այժմ երգչուհին նկարահանվում է ամանորյա ֆիլմում, որը կհեռարձակվի Նոր տարվա գիշերը, բացի այդ առաջիկայում պատրաստվում է բենդի հետ ներկայանալ ակումբային մենահամերգով. “Շատ-շատ եմ ուզում երգել, մեջիցս դուրս է գալիս այդ էներգիան: Ուզում եմ իմ տրամադրությունն ու լիցքերը փոխանցել այն մարդկանց, ովքեր սիրում են երգերս”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի եւ Նարե ջան Մկրտչյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport