×


Շպռօտը կներկայացնի իր “կիրքը” :)

Հայկական էստրադայի էպատաժային երգչուհի Շպռօտը, որը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում եւ տեւական ժամանակ է` ստեղծագործական նորություններով հանդես չի գալիս, ապրիլի 1-ին հայտարարեց, թե շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի: Թեեւ շատերին դա կատակ թվաց, բայց Անին իսկապես կխախտի 4 տարվա լռությունը:):

Շպռօտը


"Կիրք/“Passion”/ այսպես է կոչվում Շպռօտի նոր երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց ինքն է, գործիքավորումն արել է Մանվել Ամուրյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Հովհաննիսյանն է: Երգչուհին նախատեսում է իր նոր աշխատանքը հանրությանը ներկայացնել մայիսին:

“Հաուս ոճի երգ է: Հոլովակում, ինչպես միշտ, շատ տարբեր կերպարներով եմ հանդես գալիս: Հետաքրքիր դրվագներ կան նաեւ օվկիանոսի ափին: Որոշ տեսարաններում նկարահանվել է նաեւ դիջեյ Ամուրան”,-ասել է նա:

Շպռօտը


Շպռօտը BRAVO.am-ի հետ զրույցում նաեւ նշել է, որ երկար դադարից հետո մեծ եռանդով է աշխատում.“Նկարահանման հրապարակում շատ տարօրինակ զգացողություններ ունեի. կարծես վերջին տեսահոլովակը երեկ էի նկարահանել: Ուզում եմ հավատալ, որ այսուհետ ավելի ակտիվ կլինեմ ու հաճախ հանդես կգամ նորություններով: Սա համարենք փոքրիկ սկիզբ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից եւ Մուշեղ Խաչիկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport