×


Ո՞ւր է կորել Ռուզան Ավետիքյանը

Ռուզան Ավետիքյանի երգերն ու տեսահոլովակները տարիներ առաջ հայկական հեռուստառադիոհաղորդումների երաժշտական թոփ տասնյակներում առաջատար հորիզոնականներ էին զբաղեցնում, իսկ այսօր այս երգչուհին ասպարեզում չկա եւ  ստեղծագործական նորություններ չի ներկայացնում: Նրա լռության պատճառը փորձել է պարզել BRAVO.am-ը:

Ռուզան Ավետիքյանը (Լուսանկարը` Գագիկ Գասպարյանի)


“Չէի ասի, որ լռություն է, որովհետեւ այս ընթացքում էլ զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով: Եթե նոր տեսահոլովակներ չեմ նկարահանում կամ տարբեր հաղորդումներում հաճախ չեմ երեւում, չի նշանակում, որ չեմ ստեղծագործում”,-ասել է Ռուզան Ավետիքյանը` հավելելով, որ ժողովրդական երգ է դասավանդում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում:

Ասոն, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը եւ Մարատ Հայրապետյանը


Մեզ հետ զրույցում երգչուհին նշել է, որ “զբաղվում է նոր երգերի ստեղծման աշխատանքներով, իսկ նոր տեսահոլովակների մասին առայժմ չի մտածում, որովհետեւ կարծում է` դրանց քանակով չէ, որ պիտի հպարտանա արտիստը, այլ արվեստով, որը ներկայացնում է”:

Ռուզան Ավետիքյանը


“Ստեղծագործական դադարը թվացյալ է: Բոլորովին վերջերս եմ վերադարձել Մոսկվայից. հրավեր ունեի հայ համայնքի կողմից: Հայաստանից միայն ես էի: Համերգներին մասնակցելու առաջարկներին սիրով համաձայնում եմ”,- տեղեկացրել  է Ռուզան Ավետիքյանն ու նշել, որ ամռանը համերգային շրջագայության կմեկնի Եվրոպա:

Երգչուհին մեզ հետ զրույցում նաեւ հերքել է ամուսնության եւ սեփական բիզնես ունենալու մասին ասեկոսեները:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Գասպարյանի, BRAVO.am-ի եւ Ռուզան Ավետիքյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport