×


Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Արփի Գաբրիելյանը եւ Ռաֆայել Երանոսյանը` նորովի :)

Երեւանի կամերային թատրոնի “Սկոտչ&Whiskey” ներկայացման պրեմիերան նախորդ տարվա մայիսին էր: Եվ ահա մեկ տարի անց ռեժիսոր Արշո Հարությունյանը կնոջ եւ տղամարդու սիրային հարաբերությունների դրամատիկ պատմությունը վերածել է նաեւ ֆիլմի, որը մեծ էկրան կբարձրանա այս ամիս:

Արփի Գաբրիելյանը


Սոս Ջանիբեկյանի, Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի, Արփի Գաբրիելյանի, Վիգեն Ստեփանյանի, Սերգեյ Դանիելյանի, Անդրանիկ Հարությունյանի, Գրիշա Աղախանյանի, Իրինա Դանիելյանի մասնակցությամբ նոր կինոկատակերգությունը, ըստ ռեժիսորի, տարբերվում է ներկայացումից.«Ֆիլմում գաղափարական մի շարք փոփոխություններ կան, բացի դա, այն նորովի կբացահայտի դերասաններին`  ներկայացնելով նրանց այլ գույների ներքո»:

"Սկոտչ եւ վիսկի" ֆիլմի ռեժիսոր Արշո Հարությունյանը


Պարզվում է` Արշո Հարությունյանն ի սկզբանե ցանկություն է ունեցել ֆիլմ նկարահանել, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով սահմանափակվել է բեմադրությամբ: Ռուսական «BERG SOUND» ընկերության պրոդյուսեր Միքայել Պողոսովը, դիտելով ներկայացումը, նրան առաջարկել է ռուսական կինոշուկայի համար ֆիլմ նկարահանել.«Սկզբում որոշել էինք, որ ֆիլմում պետք է ռուս դերասաններ խաղան, հետո ես հասա նրան, որ գլխավոր հերոսներից մեկը հայ լինի, ապա իմ երկար պնդումներից հետո բոլոր դերակատարները հայեր ընտրվեցին: Դերասաններին առաջարկել եմ ես, քասթինգից հետո բոլորն ընտրվել են»,-BRAVO.am-ին պատմել է ֆիլմի ռեժիսորը:

"Սկոտչ եւ վիսկի" ֆիլմի նկարահանումներին


Նրա փոխանցմամբ`  ֆիլմի նկարահանումները տեւել են 22 օր, որոնք հաճելի ու ընկերական մթնոլորտում են անցել. «Չեմ ուզում անհամեստ հնչի, բայց շատ որակյալ ու սիրուն ֆիլմ է: Աշխատել եմ այնպես անել, որ Երեւանը շատ գեղեցիկ երեւա, որովհետեւ այն դրսում է ներկայացվելու»,- ասել է Արշոն` հույս հայտնելով, որ ֆիլմը կգտնի իր հանդիսատեսին եւ դուր կգա նրանց.«Արդեն շատերն են տեսել, բայց դեռ բացասական կարծիքներ չեմ լսել: Սիրտս մի տեսակ հանգիստ է. վստահ եմ՝ այն դրական արձագանք կունենա»:

Ռեժիսորը հայտնել է, որ սեպտեմբերից ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանում. արդեն իսկ պայմանագիր ունեն 75 կինոթատրոնի հետ: Ռուս հանդիսատեսի համար կարվի պրոֆեսիոնալ կրկնօրինակում, ձայնագրման համար դերասաններն արդեն ընտրվել են:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արշո Հարությունյանը
Արփի Գաբրիելյանի թոփ լուսանկարը` Կարեն Խոնթյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport