×


Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյան

Երգչուհին վարակվել է ամուսնուց` երգիչ Հայկոյից:) Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը մոտ վեց ամիս է` հայրիկի ու մայրիկի կարգավիճակում են:): Երգչուհու խոսքերով` մայիսին լույս աշխարհ եկած իրենց առաջնեկը` Արմանը, մեծացել է, փոխվել, ծնողներին էլ նման չէ:). “Հանգիստ երեխա է: Հետը զրուցում ենք, զբոսնում, հեքիաթներ կարդում, աուդիո գրքեր ենք գնել իր համար”: Anahit Simonyan Անահիտ Սիմոնյանը BRAVO.am-ին ասել է` առաջնեկ որդուն 2012-ի մայիսի 18-ին են կնքելու` հենց Արմանի տարեդարձի օրը. “Մեկ տարեկանն ու կնունքը միասին կանենք: Հիմա պարբերաբար Էջմիածնի Մայր տաճար ենք գնում, որտեղ իրեն աղոթում են”: Ծնողների կարգավիճակում իրենց բավական հարմարավետ ու երջանիկ զգացող երգիչ-երգչուհին չեն մոռանում նաեւ սեփական կարիերաների մասին, առաջիկայում էլ մի շարք նորություններով հանդես կգան: BRAVO.am-ն Անահիտ Սիմոնյանից տեղեկացել է, որ ինքն էլ, ամուսինն էլ` երգիչ Հայկոն, պատրաստվում են ձայնասկավառակներ թողարկել: Anahit Simonyan and Arman Անահիտ Սիմոնյանն առաջին անգամ երգ է գրել “Երկար ժամանակ է` ինչ աշխատում եմ ալբոմիս վրա: Սա իմ առաջին ձայնասկավառակն է. կարծում եմ` ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի, եւ նաեւ լրացել է երգերի այն ցանկը, որոնք կուզեի ընդգրկվեին CD-ում: Աշխատել եմ Մանե Հակոբյանի, Ռիչարդ Մադլենյանի, Հայկոյի եւ այլ երգահանների հետ, մի երգի հեղինակն էլ ես եմ”,- ասել է երգչուհին: Անահիտ Սիմոնյանի հեղինակած երգի պրեմիերան կլինի հենց ձայնասկավառակի շնորհանդեսի օրը: Նույն օրը երգչուհին կներկայացնի նաեւ ամուսնու` Հայկոյի` իր համար գրած “Սպասիր, լսիր” երգի տեսահոլովակը: Երգչուհու ստեղծագործությունը, ինչպես ինքն է նշել, չստացված սիրո մասին է: “Լիրիկական է: Դեռ անունը չեմ որոշել, երեւի թե կանվանեմ “Չեմ հավատում”: Շատ տխուր երգ է, բառերը պայմանավորված են երաժշտությամբ. պատկերացրի կյանքի այնպիսի մի իրավիճակ, որում սիրահար շատ զույգեր են հայտնվել: Դա չի վերաբերվում ինձ եւ Հայկոյին”. BRAVO.am-ին պատմել է Անահիտ Սիմոնյանը: Anahit Simonyan Իսկ թե ինչու է երգչուհին որոշել ստեղծագործել, նշում է` ուղղակի պոռթկում է տեղի ունեցել:). “Հայկոյին կատակով ասում եմ` իրենից վարակվեցի: Նշեմ, որ ամուսինս  բարձր է գնահատել երգս, շատ գոհ է ինձնից”: Անահիտ Սիմոնյանի ձայնասկավառակում մոտ 14 երգ կընդգրկվի` 7-ը` ռիթմիկ, 7-ը` լիրիկական: Ի դեպ, Հայկոն միանգամից երկու CD է թողարկելու` ռոմանսների, ինչպես նաեւ իր հեղինակային երգերի: Առաջինը տեղի կունենա Անահիտ Սիմոնյանի ձայնասկավառակի շնորհանդեսը. երգիչ ամուսինը ջենտլմենի նման զիջում է երգչուհի կնոջը:). “Հայկոն այդպես է ցանկանում, քանի որ իմ առաջին CD-ն է:): Երկուսս էլ աշխատում ենք, նա երգեր է գրում, ձայնագրվում ու գործիքավորումներ կատարում”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport