×


Արմենչիկ

Արմենչիկ

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը “Աստծո կամքով սպասում ենք” Մինչ մեր տեղաբնակ շատ հայտնիներ պարապուրդի մատնված հազիվ մեկ համերգ կամ տեսահոլովակ են ունենում, ԱՄՆ-ում բնակվող Արմենչիկը քիթ սրբելու ժամանակ չունի: Երգիչը երկրից երկիր մենահամերգների է շտապում` Աստծո կամոք սպասելով առաջնեկի բարի լուրին: Գերզբաղված օրակարգի մեջ` Արմենչիկը սիրածդ ամսագրի համար էլ ժամանակ գտավ ու հեռախոսով պատասխանեց մեր հարցերին: Նա անկեղծորեն փոխանցեց, որ շատ է կարոտել իր երկրպագուներին եւ մտածում է Հայաստանում մենահամերգով կրկին հանդես գալու մասին: Armenchik Նկատենք, որ Արմենի կատարմամբ ՙՎերադարձ՚ սերիալի համանուն երգը YouTube-ում ռեկորդ է սահմանել` ընդամենը չորս ամսում գրանցելով 1 միլիոն դիտում: Երգչի անձնական ու ստեղծագործական կյանքի նորությունները` մեր հեռախոսային հարցազրույցում: - Անընդհատ համերգային շրջագայությունների մեջ ես, ճգնաժամը չի՟ ազդել գործունեությանդ վրա: - Թու, թու, թու, ոչ: Դա միակ բանն է, որն ուրախացնում է, եւ ուզում է ժողովուրդը, ես էլ ամեն բան անում եմ նրանց ուրախացնելու համար: Այս ընթացքում համերգներով լինելու եմ նաեւ Կանադայում, Հունաստանում, Մոսկվայում, Իտալիայում: - Դուբայում ինչպե՟ս անցկացրիք Ամանորը, նաեւ ֆինանսական առումով ակնկալիքներդ արդարացա՟ն: - Ամանորը կնոջս հետ եմ անցկացրել Դուբայում, եւ ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու հիշարժան, ‎ֆինանսական առումով էլ ամեն բան նորմալ էր: - Ստեղծագործական ի՟նչ նորություններ կան: - Դուետ դեռ չի սպասվում, նոր երգեր ունեմ, որոնց վրա աշխատում եմ, կլինեն նաեւ տեսահոլովակներ: Կլինի անգլերեն` մեկ եւ հայերեն երկու երգ: Երգերի վերնագրերը դեռ չեմ որոշել, բայց հայերենները սիրո, դավաճանության մասին են, ավելի մեղեդային են, իսկ անգլերեն երգը ռիթմիկ է` կրկին սիրո մասին: Armenchik - Հնարավո՟ր է տարվա ընթացքում մենահամերգով հանդես գաս Հայաստանում: - Երկրպագուներիս շատ սիրում եւ կարոտել եմ: Հնարավոր է այս տարի մենահամերգ ունենամ Հայաստանում, որովհետեւ դրա պահանջն ինքս էլ եմ զգում: - Կինդ ուղեկցո՟ւմ է քեզ համերգներին, թե՟ համբերատար սպասում է տանը: - Պատահում է, որ ուղեկցում է համերգներին, բայց ամեն տեղ չէ, որ կարող է ինձ հետ գալ: Դրա հետ կապված հարցեր մեզ մոտ չեն առաջանում, ամեն ինչ կարգին է, եւ նա շատ օգնում է ինձ: Երբ Եվրոպա էի գնացել, իրեն էլ էի ինձ հետ տարել, որովհետև շատ էի ուզում, որ լինի նաեւ  եվրոպական երկրներում: Եղանք Իտալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում` Վենետիկում, եւ բոլոր ռոմանտիկ աղջիկների պես կնոջս էլ հատկապես դուր եկան Ֆրանսիան ու Վենետիկը (Արմենը խնդրեց, որ կրկին անգամ շեշտենք, որ կինը հայ է` վերջ տալու համար այն խոսակցություններին, որ նա ռուս է-հեղ.): Armenchik - Ինչո՟վ է նա այժմ զբաղված, ծնողներիդ հետ հե՟շտ են լեզու գտնում: - Ամեն բան նորմալ է, կինս Լոս-Անջելեսի բժշկական քոլեջում է սովորում. 8 տարի պետք է սովորի, բայց Մոսկվայում էլ երկու բուհ է ավարտել: Ծնողներիս ու կնոջս հարաբերություններն իմ սպասածից շատ ավելի լավ են, նրանք հարազատների պես են, ավելի շատ են շփվում եւ կարծում են, եթե մարդիկ բոլոր հարցերին խելամտորեն վերաբերվեն, ամեն ինչ լավ կլինի: - Ինչպե՟ս է ընթանում ընտանեկան կյանքը: Ձեր ընտանիքում համալրում սպասվո՟ւմ է: - Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք շատ լավ ենք, ընտանեկան կյանքում էլ ամեն բան լավ է: Աստծո կամքով սպասում ենք մեր ընտանիքի համալրմանը, երբ որ լինի, անպայման բոլորը կիմանան, շատ ենք ուզում, բայց մի տարի շրջագայում էինք (ծիծաղում է): Հեռախոսազրույցը` Սեդա Պողոսյանի Տեքստն ու լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport