×


Դանիել Դեքեր

Դանիել Դեքեր

Հայ երգչուհիները երգեցին ամերիկացի երգչի հետ:) Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ձայնասկավառակ թողարկելուց բացի հայ հանդիսատեսի համար համերգ տվեց: Ինչպես եւ ասվել էր, Դանիելը երգեց Աննա Խաչատրյանի, Քրիստինե Պեպելյանի ու Շուշան Պետրոսյանի հետ: Նա ոգեւորությամբ շփվում էր հանդիսատեսի հետ, երգում ու նվագում: Daniel Dacker Աննա Խաչատրյանի հետ “Սիրո գիշեր” երգը կատարելուց հետո Դեքերը հիշեց իր սիրելի հայկական երգերից մեկը, որը երգչուհու երգացանկից է. “Այս երգն Աննայի կատարմամբ շատ եմ հավանում, վստահ եմ ցանկացած հայ գիտի երգի բառերը` “Ախր ես ինչպես””: Հայերեն երգերին զուգահեռ երգիչը հանդիսատեսի համար կատարում էր անգլալեզու իր սիրելի երգերից. “Հատուկ սեր ունեմ ջազ երաժշտության նկատմամբ, գիտեմ` Հայաստանում էլ սիրված ժանր է”: Ամերիկացի երգիչը հիշեց Սայաթ-Նովային, Կոմիտասին, նրանց ստեղծագործություններից եւս երգեց: Պարային համարներով հանդես եկան Հայաստանի պարարվեստի գործիչների միության «Բարդիներ» պարախումբը, որի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանն է: Anna Khachatryan & Daniel Dacker Դանիել Դեքերը Քրիստինե Պեպելյանի հետ երգեց “Չքնաղ երազ”-ը, իսկ Շուշան Պետրոսյանի հետ` “Մարտիկի երգը”. “Հուզված եմ ներկայացնելու իմ հաջորդ հյուրին: Տարիներ առաջ լսեցի նրա CD-ին ու շատ տպավորված էի: Միասին կերգենք «Մարտիկի երգը»: Երբ չգիտեի երգի իմաստը, ուղղակի ինչ-որ մի բան գրավեց ինձ, բայց երբ գտա թարգմանությունը, հասկացա` ինչի մասին է, ավելի շատ ազդվեցի», - ասաց Դանիել Դեքերը: Շուշան Պետրոսյանն էլ իր ու երգչի անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին. «Իսկական արվեստը ոչ մի պայմանականություն չի ճանաչում. կարեւոր չեն բեմի լուսային էֆեկտներն ու դեկորները: Դուք պարզապես ներկա եք լավ մարդու, պրոֆեսիոնալ երաժշտի ու հայասեր մարդու համերգին»::) Daniel Dacker Երեւանյան համերգի կազմակերպիչն էր Արմեն Ատոնցը, երգչին աջակցել էր նաեւ երաժիշտ Արա Գեւորգյանը: Վերջինս հանդիսատեսի շարքերում էր, ետնաբեմում էլ քաջալերում էր իր ամերիկացի ընկերոջը. «Այս տղային կուզեի շնորհակալություն ասել ու տալ Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչում: Դանիելը պարգեւատրվել է Ֆ. Նանսենի անվան շքանշանով, որը նրան հանձնեցի Հալեպում, թեեւ ավելի լավ կլիներ Երեւանում հանձնել: Մեր ազգային խնդիրները, մեր սրտի խոսքը նա ասում է իր լեզվով», - ասաց Արա Գեւորգյանը: Ara Gevorgyan Դանիել Դեքերը հանդիսատեսին պատմեց, թե ինչպես է հայերեն չիմանալով սովորում երգերի բառերը եւ ինչու է սիրում հայերին. «Հայերեն բառերը թարգմանում եմ անգլերեն, հասկանում իմաստը, հետո հայերեն տեքստը գրում եմ անգլերեն տառերով, փորձում ճիշտ արտաբերել հայերեն հնչյունաբանությամբ, բայց պետք է խոստովանեմ, որ շատ դժվար է ձեր հնչյունաբանությունը, այնուամենայնիվ ես դա արեցի:). ձայնագրեցի հայալեզու ալբոմ»: Երգիչը սեր էր խոստովանում հայերին, պատմում հայ ազգի հանդեպ իր հատուկ վերաբերմունքի մասին. «Յուրահատուկ մարդիկ են հայերը, սփռված են ողջ աշխարհով, բայց ուժեղ են, ես էլ ուզում եմ բարձր պահել հայկական ոգին: Իմ լավ ընկեր Արայի հետ Ավստրալիայում էինք համերգներով, անակնկալի եկա, որ Սիդնեյում այդքան շատ հայեր են ապրում: Բացի «Ադանայից» նրանց համար երգեցի «Կիլիկիան» ու այդպես սկսեցի այլ հայերեն երգեր սովորել», - ասաց երգիչն ու իր երեւանյան առաջին համերգին 2 անգամ ակապելլա կատարեց «Կիլիկիան»: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport