×


Կարո Մկրտչյան

Կարո Մկրտչյան

“Մի քիչ փոշոտված ու  մոռացված նկարիչների մասին” Գեղանկարիչ Կարո Մկրտչյանի հուշ-երեկոն եւ թատերական աշխատանքների ցուցադրությունը կայացավ նոյեմբերի 26-ին “Արտ-Մանե” անտիկվարիատի եւ գեղարվեստի սրահում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, դերասան Կարեն Ջանիբեկյանը, մշակույթի, արվեստի եւ գիտության այլ ներկայացուցիչներ: Հհուշ-երեկո Կարո Մկրտչյանին նվիրված հուշ-երեկո անցկացնելու խորհրդատուն ու նախաձեռնողներից մեկը Մարինա Ստեփանյանն էր: “Պետք է այն նկարիչների մասին պատմել, ովքեր մի փոքր փոշոտված են, մոռացված: Ես Կարոյին շատ լավ գիտեմ: Եղբայրն էլ, ով արվեստից հեռու, զբաղված մարդ է, հավաքել է նրա աշխատանքները եւ չգիտի` ինչ անել դրանց հետ: Առաջարկեցի տարածել, PR անել, այդ բառը չեմ սիրում, չի սազում այս բնագավառին, բայց այսօրվա տերմինալոգիայից հեռու մնալ չենք կարող”,- ասաց արվեստաբանը: Hasmik Poghosyan “Նա գույնի մարդ է: Կարոյի թատերական նկարներում նույն գեղանկարչական մոտեցումն է, դրան գումարած` թատերական, դեկորատիվ արվեստի բոլոր օրենքների իմացությունը: Ավարտել է կերամիկայի բաժինը, եւ եթե ուշադիր նայեք, ստեղծագործություններում նյութի այնպիսի պնդություն կա, որ, կարծես, վրձնով չեն նկարված: Դիմանկարը Կարոյի սիրած ժանրն էր. նկարում էր անծանոթներին, ծանոթներին, կիսածանոթներին, հարեւաններին, բարեկամներին: Ունի կնոջ իր իդեալական կերպարը. բոլորի ճակատները լուսավոր են”,- ասաց գեղանկարչին նվիրված հուշ-երեկոյի նախաձեռնողը: Exibition Մարինա Ստեփանյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ փոքր չափաբաժիններով պարբերաբար կներկայացնեն գեղանկարիչի ողջ ներկապնակը. “Կարոն ժամանակին հայտնի նկարիչ էր, որ ոչ համբավի էր ձգտում, ոչ էլ պարգեւների: Հիսուն տարի ապրեց եւ կյանքի ընթացքում անհատական ցուցահանդես անցկացնելու ձգտում անգամ չունեցավ: Ես նրան հասկացել եմ. վախենում էր` իրեն թերի կընկալեն, իսկ հիմա քանի որ նա չկա, մեր նախաձեռնությամբ նրա ստեղծագործությունները “դոզաներով”` մաս առ մաս կներկայացվեն, որովհետեւ միայն այդպես կարող ենք Կարոյի իսկական դեմքը ցույց տալ: Առաջին անգամ իր աշխատանքներից երկու դիմանկար, երկու-երեք բնանկար, նատյուրմորտ, կոմպոզիցիոն աշխատանքներ ցուցադրեցինք. մեր հանդիսատեսին պետք է սովորեցնել նման, ոչ թե մեծ, անհատական ցուցահանդեսներին, որոնցից մարդ ուռած գլխով է դուրս գալիս եւ ոչ մի աշխատանք չի հիշում”: Ի դեպ, 2011 թվականի մարտին կկայանա Կարո Մկրտչյանի հոբելյանական ցուցահանդեսը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport