×


Կիմ Երիցյան

Կիմ Երիցյան

Անվանի դերասանը վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը մահացել է: Դերասանը վերջերս էր նշել 80-ամյակը եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվել: Ավելի քան 100 դեր մարմնավորած անվանի արտիստը ծնվել է 1930 թվականին Թբիլիսիում, 1951-ից` ապրել Երեւանում: Kim Yeritsyan Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1955-1973 թվականներին որպես դերասան աշխատել  է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետեւ` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Նրա խաղաոճին բնորոշ է կատակերգուի եւ ողբերգակի միասնությունը: Կիմ Երիցյանը նկարահանվել է բազմաթիվ հայկական ֆիլմերում`  «Շրթներկ N 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող և ոսկի» : Անվանի դերասանին ճանաչում է բերել  “Նվագախմբի տղաներ”-ում մարմնավորած դերը: Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport