×


Մարիա Կոզետ

Մարիա Կոզետ

“Ոտքից գլուխ հայ եմ” Մարիա Կոզետը այս ամառ առաջին անգամ Հայաստան եկավ ու իրեն “տանը” զգաց:): Ամերիկահայ երգչուհին արդեն պլանավորում է երեւանյան իր մենահամերգը: Արթուր Մեսչյանի արվեստը գնահատող Մարիան  Bravo.am-ին ասաց` իր երաժշտական ոճը էմոցիոնալ փոփն է: Նրա արձագանքը պակաս էմոցիոնալ չէ, երբ հարցը վերաբերում է ընտրյալի ոչ հայ լինելուն:): Maria Cozette - Մեկ ամսական ես եղել, երբ Հայաստանից մեկնել եք: Ի՟նչ ես կարծում, Երեւանում ծնվելդ կյանքիդ, ճակատագրիդ վրա ազդեցություն ունի: - Հպարտ եմ, որ Հայրենիքում եմ ծնվել: - Մարիա Կոզետ հայերեն չի հնչում: Կոզետն ի՟նչ է ասում քո մասին: - Հակոբյան եմ, իսկ Կոզետը երկրորդ անունս է: Այն հանճարեղ Վիկտոր Հյուգոյի “Թշվառներ” վեպի դրական կերպարներից մեկն է: Կոզետ նշանակում է “հաղթող Ժողովուրդ”: - Առաջին անգամ 5 տարեկանում ես բեմ բարձրացել: Ի՞նչ առիթով եւ ո՞րն էր հնչեցրածդ ստեղծագործությունը:): - Կատարել եմ “Նապաստակ” երգը` մանկապարտեզի տարեվերջյան հանդեսին: Այդ օրվանից ես Լոս-Անջելեսում հռչակվեցի որպես հայ Շիրլի Թեմփլ` բոլոր ժամանակների ամենահայտնի երեխա “աստղը”. ամերիկացի դերասանուհի, երգչուհի, ով վեց տարեկանում “Օսկար”-ի է արժանացել: Maria Cozette - Երաժշտությունն ու բեմը ինչո՟վ քեզ գայթակղեցին, որ հիմա նշում ես` առանց երգի կգժվես: - Բեմին շատ հանգիստ եմ զգում, երգելն էլ ինձ համար խոսելուց ավելի հաճելի է: Յուրաքանչյուր մարդ առանց երգի եւ երաժշտության կմահանա, ուստի վերոնշյալ արտահայտությանս մեջ զարմանալի ոչինչ չկա: - Գիտենք, որ երգչուհի ես: Կենսագրությանդ մյուս հետաքրքիր կողմերին կծանոթացնե՟ս: - Սիրում եմ բարեգործական դրամահավաք միջոցառումների մասնակցել: Չորս տարեկանից միշտ ելույթ եմ ունեցել ծերանոցներում եւ մանկատներում: Եթե իմ երգով կարող եմ օգնել, միշտ սրտանց եւ ուրախությամբ մասնակցում եմ: Փոքր հասակից բեմերում եմ. երաժշտություն, պար, թատրոն: Պարարվեստի դպրոց եմ հաճախել, որպես լրագրող էլ եմ հանդես եկել եւ հեռուստատեսությամբ բազմաթիվ ելույթներ ունեցել: - Նշի հայուհի լինելդ շեշտող երեք կետ:): - Մի նախադասություն կասեմ` ոտքից գլուխ հայ եմ: Maria Cozette - Նաեւ ասա` ավանդապահ հայ աղջիկների ո՞ր հատկանիշները չես սիրում:): - Հայուհիների ավանդապահության շնորհիվ է, որ հայ ազգը հարատեւում է: - Ի՟նչ ոճում ես հանդես գալիս: - Դա յուրահատուկ ոճ է, որը ես կոչում եմ էմոցիոնալ փոփ: - Հեղինակ-կատարող ես, ի՟նչ թեմաներով եւ հիմնականում ի՞նչ լեզվով ես ստեղծագործում: - Փոքր ժամանակ միայն ազգագրական երգեր եմ երգել, որ միշտ հնչել են իմ ընտանիքում: Դրանք այնպիսի ոգեւորիչ երգեր են, որ մղում են հրացան վերցնել եւ պատերազմ գնալ: Թեեւ անգլերենով եմ մտքերս արտահայտում եւ երգեր գրում, բայց դրանցում հայ ոգին միշտ կա ու կլինի: Maria Cozette - Արթուր Մեսչյանի երաժշտությունն ես քեզ հոգեհարազատ համարում, այո՟: Հաճա՞խ ես լսում մաեստրոյին: - Նրան շատ-շաաաաաատ եմ հավանում: Մեսչյանը առաջին հերթին փիլիսոփա է, հոյակապ արվեստագետ: Հայրենիքի մասին շատերն են երգում, բայց ոչ ոք չի հասնի Մեսչյանին: Շատ հաճախ եմ իրեն ունկնդրում: - Նոյեմբերի 11-ին առաջին ձայնասկավառակիդ շնորհանդեսն էր: Հատո՞ւկ էիր ընտրել նշման օրը: “Born Ready”-ի “բաղադրատոմսը” ներկայացրու:): - Միացյալ Նահանգներում 11.11-ը երջանիկ թիվ է համարվում, դրա համար միջոցառումը տասնմեկերորդ ամսի տասնմեկին կայացավ:): “Born Ready” նշանակում է` պատրաստ արվեստի եւ բեմերի: Դա փաստում է այն, որ իմ բոլոր երգերի բառերն ու երաժշտությունը ես եմ գրում: Նաեւ համապրոդյուսերս եմ:): Maria Cozette - Ամռանը Երեւանում էիր: Արդյոք առաջի՞ն այցդ էր եւ ի՞նչ նպատակով էիր ժամանել: - Օգոստոսի 22-ին Երեւանում էի 18 օրով: Եկել էի նրա համար, որ տեսնեմ երկար տարիներ երազածս հայրենիքը, ինչպես նաեւ Հայաստանի երիտասարդությանը ծանոթացնեմ իմ երաժշտության հետ: - Հայաստանի մայրաքաղաքում ի՞նչը դարձավ քեզ ամենից շատ հարազատ, հիմա ի՞նչն ես կարոտում, եթե, իհարկե, կարոտում ես:): - Երեւանում ինձ համար ամենահարազատ հանգամանքն այն էր, որ բոլորը հայ էին, հայերեն էին խոսում: Ինձ թվաց` միշտ այդտեղ եմ ապրել ու երբեւէ հեռու չեմ եղել:): - Ծնողներդ ի՟նչ էին խնդրել, որ Հայաստանից իրենց տանեիր: - Էջմիածնում օրհնված խաչեր եւ մոմեր: - A Chilla-ն էլ է քեզ պես Լոս-Անջելեսից: Վերադարձել է Երեւան, այստեղ է ստեղծագործում, կարիերայով զբաղվում: Դու նման ցանկություն ունե՟ս: - Իմ կարիերայի համար բոլոր պայմանները Միացյալ Նահանգներում են: A Chilla-ն կիրթ երիտասարդ եւ բարեկիրթ անձնավորություն եւ լավ ընկեր է: Վստահ եմ`  Հայաստանում ապրելու եւ ստեղծագործելու նրա կայացրած որոշումը ճիշտ քայլ է: Կարոտում եմ քեզ, Նարեկ: - Ավելի ճիշտ, Երեւան հարս կգա՟ս: Ամուսնացած չես, երեխաներ չունես, պարտադի՟ր է, որ ընտրյալդ հայ լինի: - Նման բաները անհնար է կանխորոշել: Դա ճակատագրի եւ սիրո հարց է: Բայց սիրելիս անպայման հայ պետք է լինի: - Լոգոդ կներկայացնե՞ս: - Այն թագի տեսքով է: Գաղափարն այն է, որ իմ երաժշտական կարիերայում ցանկանում եմ հասնել գագաթնակետին:): - Հայաստանում համերգ տալու ցանկություն ունես, ե՞րբ ես պլանավորում այն ի կատար ածել: - Հուսով եմ` մոտ ապագայում երազանքս կիրագործեմ ու հայրենիքումս մենահամերգ կտամ: Միացյալ Նահանգներում երկրպագուներ շատ ունեմ, բայց քո ժողովրդի սերն ու գնահատականը կարեւորագույնն է եւ գագաթնակետը. գոնե ինձ համար: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարիա Կոզետի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport