×


Մինաս

Մինաս

Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի Այսօր երեկոյան Իտալիայից Երեւան է ժամանելու իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոպինին` մասնակցելու Մինաս Ավետիսյանի “Խաչքարի մոտ” եւ “Հանդիպում” որմնանկարների վերականգնողական աշխատանքներին: ՀՀ կառավարությունը այդ նպատակով 20 մլն դրամ է հատկացրել ու “գործը” վստահել “Մինաս Ավետիսյան” հիմնադրամին: Minas Avetisyan Երկու որմնանկարներն էլ Գյումրու Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքից տեղափոխվելու են ՀՀ կառավարության թիվ 1 շենք: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց` “Խաչքարի մոտ” եւ “Հանդիպում” որմնանկարները  իրենց արժանվույն տեղը կգտնեն կառավարության խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճներում: Arman Avetisyan “Եվրոպական երկրների բոլոր վարչական շենքերում տեղադրված են ազգային արժեքներ: Սրանով իսկ պետությունը ցանկություն ունի ընդգծելու այն արժեքը, որ կրում է Մինասը: Հավաստիացնում եմ` կառավարության աշխատակազմի հետ շաբաթը մեկ անգամ բաց դռների օր սահմանելու պայմանավորվածություն կա: Հանրությունը հնարավորություն կունենա դիտել որմնանկարները, առնչվել Մինասի թողած մնայուն արժեքների հետ: «Երկրորդ անգամ է ՀՀ կառավարությունը ձեռք մեկնում Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգնողական աշխատանքներին ընթացք տալուն: Առաջին որմնանկարը “Թորոս Ռոսլինի ծնունդն” էր, որ անցյալ տարի իտալացի որմնանկարիչների եւ հայ մասնագետների օգնությամբ հնարավոր դարձավ տեղափոխել Ջաջուռում գտնվող թանգարանը»,- ասաց Սոնա Հարությունյանը: Մինաս Ավետիսյանի աշխատանքներից Իտալացի որմնանկարիչ Ֆաբրիցիո Յակոպինին “Հայկական մշակույթի ուսումասիրման եւ փաստագրման կենտրոնի” վերականգնողներից մեկն է, մասնակցել է նաեւ առաջին որմնանկարի վերականգնողական աշխատանքներին: ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը նշեց` նոյեմբերի 3-ին կարող ենք արձանագրել այն փաստը, որ եւս երկու որմնանկար փրկվեցին. “Մինեւ սեպտեմբերի 10-ը կանցկացվի որմնանկարների վերականգնողական աշխատանքների առաջին փուլը: Երեք փուլից է բաղկացած գործընթացը: Մասնագետները առաջին հատվածում գտնվելու են Գյումրիում, Երեւանում ամրակայման փուլը կանցկացվի, որմնանկարները կտեղադրվեն կառավարություն նիստերի դահլիճում”: Sona Harutyunyan Մինասի որմնանկարները “փրկողները” անդրադառնալու են նաեւ հաջորդ աշխատանքներին, որ բավական շատ են Շիրակի մարզում: Ջաջուռում գտնվող Մինասի տուն-թանգարանի տնօրեն, “Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահ Արմեն Ավետիսյանը խնդրում է` “սպեկուլյատիվ” հայտարարություններ չանել: “Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը, ի՟նչ տարբերություն` այդ որմնանկարները կլինեն Մեղրիում, Գյումրիում, թե Երեւանում…. Որմնանկարները գտնվում են ուղղակի փլատակների մեջ, չնայած` արդեն երկրաշարժից անցել է 22 տարի: Առաջին հարցը, որ մարդկանց պետք է հուզի` երբ կփրկենք բոլոր որմնանկարները: Դա կլինի այն ժամանակ, երբ անհրաժեշտ գումարները լինեն: Այս պահին բացի այս երկուսից շտապ միջամտության կարիք ունի եւս վեց որմնանկար, որոնց թվում “Արմենիա”-ն. ընդամենը մեկ պատ է մնացել շենքից, որի վրա էլ որմնանկարն է”,- ասաց “Մինաս Ավետիսյան” հիմնադրամի նախագահը: Ի դեպ, ցանկացած մասնավոր դեմք կարող է որմնանկարների վերականգնմանը աջակցել, բայց դրանով այն չի դառնալու վերջինի սեփականությունը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport