×


“Պահանջվում է միլիոնատեր”

“Պահանջվում է միլիոնատեր”

Ռոմանտիկ կատակերգության պրեմիերան կայացավ Այսօրվանից Երեւանի կինոթատրոններում կցուցադրվի “Պահանջվում է Միլիոնատեր”-ը: Հովհաննես Ազոյանի, Միշոյի, Անի Երանյանի, Նաիրա Մովսիսյանի, Անի Պետրոսյանի, Սիրանուշ Լազյանի մասնակցությամբ ռոմանտիկ կատակերգության պրեմիերան դեկտեմբերի 9-ին էր “Մոսկվա” կինոթատրոնում: Ֆիլմում նկարահանվել են նաեւ ֆրանսահայ անվանի ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը, Սոֆի Դեւոյանն ու Արմեն Մարությանը: “Պահանջվում է միլիոնատեր” Bravo.am-ն արդեն իսկ ներկայացրել է միլիարդատերերով, անհաջողակներով, սրտակերներով, գեղեցկուհիներով, հաշվենկատ ընտրությամբ եւ անկեղծ սիրով համեմված ռոմանտիկ կատակերգության մանրամասները: “Մի մեծ ազատ դաշտ կա ու մարդկանց կողմից գեղեցիկ, բարի, ռոմանտիկ ֆիլմեր նայելու պահանջ: Հայերը բացասական, ագրեսիվ բաներից հոգնել են”,- ասաց ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը եւ հավելեց. “Կխոսեն` ամերիկյան կատակերգություններից ենք կրկնօրինակել, եթե լավն ենք կրկնօրինակում, ինձ թվում է` դրա մեջ վատ բան չկա”: Ani Yranyan “Ֆիլմը Երեւանին պակասող վառ գույն է”. Ռուբեն Ջաղինյան “Պահանջվում է միլիոնատեր”-ը ներկայացնում է “Շարմ Հոլդինգը”: Ֆիլմի սցենարի համահեղինակ ու պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը նշեց` ռոմանտիկ կատակերգության ռուսաստանյան պրեմիերան կկայանա դեկտեմբերի 15-ին Մոսկվայում, այնուհետեւ Լոս-Անջելեսում եւ եվրոպական մի քանի երկրներում. “Նման ֆիլմեր, իհարկե, տարբեր պետություններում նկարահանվում են, այդ առումով նորություն չենք արել, բայց այն Երեւանին պակասող վառ գույն է մտցրել. բարի սիրո պատմություն է, որը շատ հաճախ չես տեսնի: Մարդիկ գալու են կինո ոչ միայն զվարճանալու, այլ բարին տանելու: Դա շատ կարեւոր է, չէ որ իրենք մյուս առավոտյան քայլելու են մեր քաղաքի փողոցներով”: Ռուբեն Ջաղինյանի խոսքերով` պրեմիերային նախորդող երկու օրերի տոմսերը սպառվել են. “Առաջին մի քանի օրը կարող է այդպես լինել, որովհետեւ գովազդվել է, հայտնի մարդիկ են նկարահանվել, ավելի պրոդյուսերական պատասխան եմ փորձում տալ, բայց ամենակարեւորը այն է` ինչպես կլինի մեկ շաբաթից, որովհետեւ մարդիկ նայելու են, գնան, պատմեն, այդ ժամանակ վերջնական պարզ կլինի` ինչքանով է հաջողված նախագիծը”: Ruben Jaghinyan Հովոն իր խաղից գոհ չէ:) Հովհաննես Ազոյանը չի կարծում` “միլիոնատեր” դառնալուց հետո իր կարիերայում լուրջ փոփոխություններ կլինեն. “Հայաստանում լուրջ փոփոխություններ որպես կանոն չեն լինում:): Կարծում եմ` այդքան լավ չեմ խաղացել այս ֆիլմում, որ լուրջ փոփոխություններ լինեն, կարող էի ավելի լավ ներկայանալ: Եթե իմ տեղը ավելի պրոֆեսիոնալ դերասան լիներ, էլ ավելի լավ ֆիլմ կստացվեր: Դժվար դեր էր` ծաղկավաճառից կերպարանափոխվում էի միլիարդատիրոջ”: Հումորիստ, դերասանը կարծում է` “Պահանջվում է միլիոնատեր”-ը Հայաստանում լավ կատակերգություններ նկարահանելու հիմնաքարն է. “Սա այն ֆիլմը չի, որով հայերը պետք է հպարտանան. ստացված կոմեդիա է, բայց ընդամենը լավ հիմնաքար է: Իննսունականներից հետո այս ժանրին մոտ միայն “Մեր բակ”-ն է նկարահանվել, կատակերգություններ նկարահանելու փորձ չունենք”: Hovhannes Azoyan Միշոյին դուր է եկել :) Կերպարանափոխված Միշո տեսնելիս մարդկանց ապշած վիճակը ռեփերին դուր է գալիս. “Չէին պատկերացնում ինձ այլ կերպարում, ու ինձ թվում է` խաղս ստացվել է: Այս պայմաններում նման պոզիտիվ ֆիլմ նկարահանելը հեշտ չէ, որպես թեթեւ ֆիլմ մարդկանց դուր էկավ, ամենաճիշտը դա է”: Համասեռատու. Պոնչոյի հորինած նոր բառը :) “Պահանջվում է միլիոնատեր”-ի Էպիզոդիկ դերում հանդես է գալիս Վահագն Սիմոնյանը: Պոնչոն տաքսիի վարորդի իր կերպարին նշանակություն չի տալիս ֆիլմում, իր խոսքերով` “պարզապես նկարվել է”, մեկ էլ իր շնորհիվ հայերի լեքսիկոն հնարավոր է նոր բառ մտնի:). “Սցենարում համասեռամոլ էր գրված, իսկ մարդ պետք է հղի լինի հումորով, որ պահը գա, այն ծնվի: Այդպես համասեռատուն ծնվեց. իմպրովիզացիա է, ես չեմ հորինում:)”: Misho Դեպի փայլն ու փողը վազող աղջիկները :) Մարիի դերում հանդես եկող Անի Պետրոսյանի համար ռոմանտիկ կատակերգությունը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու երկրորդ փորձն է. “Չորս աղջիկ կա, որոնցից մեկն եմ. բացասական, դեպի փայլը վազող կերպարում եմ: Արեւիկը` ֆիլմում հարազատ քույրս, ռոմանտիկ, բարի աղջիկ է, ով իսկապես սիրում է գլխավոր հերոսին, չնայած` հեչ սիրելու բան չի, թե ինչու է սիրում, չեմ հասկանում:)”: Սերը կարեւորողներ էլ կան “Աննա” սերիալից հայտնի Անի Երանյանը նշում է` ֆիլմում նկարահանվելը լրիվ այլ հաճույք է: “Առաջին փորձս էր: Արեւիկն եմ` Հովոյի սիրած աղջիկը, ով նրան սիրել է իր հոգու, շարժուձեւի, պահվածքի համար, փողի հետեւից չի ընկել: Կերպարս սիրով ամուսնանալն է կարեւորում: Չնայած` ամեն ինչով ապահովված աղջիկ է, իր համար ավելի լավ է, որ ինքը աշխատի, ստեղծի”: Armen galyan, Karina Danielyan & Mher Baghdasaryan Մատչելի հումոր, թեթեւ ֆիլմ “Պահանջվում է միլիոնատեր”-ի պրեմիերային ներկա էին Ինգա եւ Անուշ Արշակյանները, Հրանտ Թոխատյանը, Սերժոն եւ շատ այլ հայտնի անձինք: Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը կարծում է` Դավիթ Բաբախանյանի հաջորդ կատակերգությունը շատ ավելի ուժեղ կլինի. “Դժվար է ֆիլմի մասին կարծիք ասել, մանավանդ, որ ընկերդ է ռեժիսորը: Բայց, իրոք, ինձ դուր է եկել, որովհետեւ շատ դժվար է կոմեդիա նկարահանել, ամենադժվար ժանրերից մեկն է: Ամերիկյանին նմանեցված ֆիլմ չէ, կինեմատոգրաֆիայում ընդունված ոճ է, բայց քանի որ այստեղ սովետական դպրոցն է եղել, կոմեդիայի ժանրը լրիվ այլ ուղղություն ունի: Սա ուղղակի նորություն է Հայաստանում, մենք չենք հնարել, չենք էլ ուզում ամերիկացիներին նմանվել, ուղղակի ցանկացած ժանրում ամերիկացիները առաջ են, բացի հեղինակային կինոյից”: Ինգա Արշակյանն էլ է տպավորված. “Դրական, տոնական, հիանալի ֆիլմ է: Ուրախ եմ, որ Հայաստանում եւս նման ֆիլմ լույս տեսավ: Կարծում եմ` մեծ էկրան դուրս կգա, ու համոզված եմ` կսիրվի հանդիսատեսի կողմից: Մատչելի հումոր է”: “Պահանջվում է միլիոնատեր” ֆիլմի պրեմիերային կինոթատրոնի ճեմասրահը կարմիր վարդերով էր ձեւավորված, հատակին վարդերի թերթիկներ էին ու, բնականաբար, հնչում էր ռոմանտիկ կատակերգության սաունդտրեկը, որի հեղինակն ու կատարողը Միշոն է: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport