×


“Խճճված զուգահեռներ”

“Խճճված զուգահեռներ”

“Խճճված” պատմություններ հայ-նորվեգա-ֆրանսիական ֆիլմից Հոկտեմբերի 1-ից “Մոսկվա” կինոթատրոնում սկսվում են “Խճճված զուգահեռներ” լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները: Այս ֆիլմն ուղիղ 1 տարի առաջ երեւանյան փակ ցուցադրություն է ունեցել, բայց միայն հիմա է հայտնվել քաղաքի մեծ էկրանին: “Խճճված զուգահեռներ” “Խճճված զուգահեռներ” հայ-նորվեգա-ֆրանսիական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009-ին Մոսկովյան 31-րդ միջազգային կինոփառատոնի “Հեռանկարներ” մրցույթի շրջանակում: Այնուհետեւ մասնակցել է Ռոտերդամի, Մոսկվայի, Լոս-Անջելեսի, Հյուսթընի, Սան-Պաուլոյի ու այլ միջազգային կինոփառատոնների, ինչպես նաեւ Կաննի կինոշուկային: Օրեր առաջ Լոս-Անջելեսի 13-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է “Լավագույն սցենար” մրցանակը: Դերասանական կազմը եւս միջազգային է.  գլխավոր դերերում են ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը, նորվեգացի դերասանուհի Սիրի Հելենե Մյուլլերը, ֆրանսիացի լրագրող Լորանս Ռիթերը եւ հայ երիտասարդ դերասան Սոս Ջանիբեկյանը: “Խճճված զուգահեռներ” ֆիլմն իր անվան նման “խճճված” պատմություն ունի: Այն նախորդ տարի մասնակցել է երեւանյան “Ոսկե ծիրան”-ին, որից հետո ընդհարումներ են եղել: Այդ մասին պատմում է հենց ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որը նաեւ սցենարի համահեղինակն է ու ֆիլմի պրոդյուսերներից մեկը: “Խճճված զուգահեռներ” Հովհաննես Գալստյան. “2009 թվին Մոսկովյան միջազգային կինոփառատոնից հետո ֆիլմը մտավ ԱՊՀ  լավագույն 9 ֆիլմերի ցանկի մեջ: Այդ առիթով անցած տարի ցուցադրվեց Երեւանում, բայց հիմա արդեն ցուցադրում ենք հանդիսատեսի լայն շրջանակների համար: Անցյալ տարի ՀՀ մշակույթի նախարարն էր եկել, որն անսպասելի էր ինձ համար, այս անգամ ՀՀ վարչապետին եմ հրավեր ուղարկել երկու պատճառով. Առաջինը` նա արվեստասեր մարդու իմիջ ունի, իսկ վերնախավում այդպիսիք քիչ են, որ հրավիրեմ, որովհետեւ ֆիլմն իրենց ոչինչ “չի ասի”: Երկրորդ պատճառն այն է, որ հայկական կինոյի ֆինանսավորման գլխավոր աղբյուրներից մեկը կառավարությունն է, այս ֆիլմի համար էլ որոշակի տոկոս ներդրում արվել է, երեւի վարչապետին կհետաքրքրի` իրենց տված գումարները վերջում ինչ արդյունք են ունենում: Hovhannes Galstyan «Միջազգային շուկա դուրս գալու միակ տարբերակն է» “Խճճված զուգահեռներ”-ը հայկական կինոյի համար նոր էտապ է. ֆիլմի ֆինանսական ներդրումների 65 տոկոսը արտերկրից է` Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, մի մասն էլ Հայաստանից: Այդքան երկրից ֆինանսավորում ստանալը շատ դժվար գործ էր, դրա համար էլ ֆիլմի ստեղծման համար մոտ 5 տարի պահանջվեց: Միջազգային ֆոնդերի հետ եմ աշխատել, որոնք տարին 2 անգամ հավաք են ունենում, պետք է հասցնես մասնակցել: Մանրամասնորեն քննարկում են, կարդում սցենարը, հետո պատասխանում` “Ներողություն, դուք չեք անցել” կամ “Շնորհավորում ենք, դուք կֆինանսավորվեք մեր կողմից”: Ֆինանսավորող բոլոր կողմերը պետական կամ կինոյի աջակցության հիմնադրամներ են եղել: Նոր ու անծանոթ ռեժիսորի համար շատ-շատ դժվար է, բայց միջազգային շուկա դուրս գալու միակ տարբերակն է: Օրինակ, նորվեգացի պրոդյուսերն իր ներդրումները հետ ստանալու համար շահագրգռված էր Նորվեգիայի 20 կինոթատրոնում ցուցադրել ֆիլմը եւ այդպես շարունակ: Արդեն ցուցադրվել է 18 երկրներում: “Խճճված զուգահեռներ” “Ասածներս “Ոսկե Ծիրանի” կողմից ընկալվել էին որպես անձնական թշնամանք” “Խճճված զուգահեռներ” ֆիլմն անցած տարի մասնակցում էր “Ոսկե Ծիրան” կինոփառատոնին, իմ աչքով տեսա, որ բավարար չափով ուշադրություն չեն դարձնում հայկական ֆիլմերին: Մենք ընդհարումներ ունեցանք, որովհետեւ սուբյեկտիվ են: Այդ փառատոնն ահռելի միջոցներ է ծախսում հայաստանյան շուկայից, բայց այդ միջոցները չեն նպաստում բուն հայկական կինեմատոգրաֆի զարգացմանն ու տարածմանը: Ես իրենց մեղադրում էի, որ հայկական ֆիլմերից միայն փառատոնի տնօրենի ֆիլմերի պրոպագանդման ուղղությամբ են միջոցներ ծախսում, մնացածներին անտեսում են: Այս տարի 2 հայկական ֆիլմ էին ընդգրկել` մտածելով, որ տեխնիկապես խնդիրը լուծված է, բայց իմ ասածն ավելի շատ գաղափարական է: Բազմաթիվ միջազգային փառատոններում իրենց տեղական ֆիլմերին շատ լուրջ ուշադրություն են դարձնում, դրական լույսի ներքո են ներկայացնում, ասուլիսները դրված են լավ ժամերին, ցուցադրությունները եւս: Կարող է Կաննի փառատոնում ցույց են տալիս, որ օբյեկտիվ են ու բոլոր ֆիլմերի հանդեպ հավասար վերաբերմունք ունեն, բայց դա էլ է ձեւական, միեւնույնն է` իրենց տեղական ֆիլմերին չափազանց մեծ ուշադրություն են դարձնում: Hovhannes Galstyan & Siri Helen Muller Չունենք բավարար չափով գիտակցություն, որ այսօրվա հայկական իրականության մեջ շատ դժվարությամբ ստեղծված ֆիլմերը ներկայացնենք լավագույնս, նույն կինոդաշտում ենք գործում, պետք է մեկս մյուսին օգնենք: “Ոսկե ծիրանի” կողմից ասածներս ընկալվել էին որպես անձնական թշնամանք: Այլեւս չեմ ուզում ֆիլմերս տալ “Ոսկե Ծիրանին”, բայց այնտեղ շատ հուսադրող երիտասարդ կազմ է աշխատում, միգուցե հետո այդ երիտասարդները փոփոխություններ կանեն… “Ֆիլմն ինքն իրեն մրցանակներ է ստանում ” 2010 թվի մայիսին ֆիլմը ցուցադրվեց Կաննի միջազգային կինոշուկայում: Սա ինձ համար ամենաազդեցիկն ու կարեւորն էր: Այնտեղ փորձում էի նոր ֆիլմիս համար ֆինանսներ գտնել, ինչն ինձ հաջողվեց: 10-ից ավելի կինոփառատոնների է մասնակցել ֆիլմը, բայց ոչ բոլոր տեղերում եմ ինքս եղել, երբ ներկա չեմ լինում, ավելի լավ է ստացվում. ֆիլմն ինքն իրեն մրցանակներ է ստանում: “Ոսկե ծիրան”-ի սարսափելի ընդունելությունից հետո մտածում էի` ուրեմն ֆիլմս չարժե ուրիշ փառատոնների ներկայացնել, բայց մի քանի տեղ ներկայացնելուց հետո մնացած կինոփառատոններն իրենք են ընտրել ու ընդգրկել իրենց մրցութային ծրագրում: “Խճճված զուգահեռներ” “Ոչ պրոֆեսիոնալ դերասանի հետ այլեւս չեմ աշխատի” Ֆիլմն այնքան շատ եմ նայել, որ էլ չեմ նայում: Տեսնում եմ բացասական կողմերը, որոնք չէին լինի, եթե նորից նկարահանեի… Առաջին հերթին պետք է նկարել պրոֆեսիոնալ դերասանների, քանի որ ոչ պրոֆեսիոնալը չի դիմանում այդ տաժանակիր աշխատանքին: Լաուրայի դերակատարը ֆրանսուհի լրագրող էր, ռեժիսորական միջամտությունները չէր հանդուրժում: Երկրորդ անգամ անծանոթ մեկին չեմ վերցնի միայն նրա համար, որ դեմքը համապատասխանում է իմ պատկերացրած կերպարին: Լավ ֆիլմը վատից տարբերվում է նրանով, որ 1 անգամ ավել է մոնտաժված: Եթե տեսնում եք` հաջող չէ ֆիլմը, մեկ անգամ էլ մոնտաժ արեք նոր տեսանկյունով, կարող է լավ ստացվի: Այնքան տարբերակներ փորձեք, մինչեւ դառնա լավ ֆիլմ: Իսկ ինձ նման աննորմալ ռեժիսորներն էկրան հանելուց հետո նորից են մոնտաժ անում: “Խճճված զուգահեռներ”-ի հետ հիմա այլեւս կոնֆլիկտ չունեմ: Այժմ աշխատում եմ 2-րդ միջազգային ֆիլմի վրա: Սցենարի վերջին տարբերակն եմ մշակում, անպայման մի քանի տարբերակ եմ գրում: Սիրային դրամա է, կոչվում է “Գաբրիել եւ Մարի”: Նկարահանումները կսկսենք հաջորդ տարի, երեւի 2-3 տարի հետո ֆիլմը պատրաստ կլինի: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Հովհաննես Գալստյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport