×


“99 pleasant”

“99 pleasant”

Ցուցահանդես` նվիրված Անկախության 20-ամյակին :) Ժիրայր Աղավելյանը անկախ Հայաստանում երբեք չի ապրել: Բոստոնաբնակ հայ ռեժիսորի աշխատանքներն այսօր ներկայացված են “Նարեկացի” արվեստի միության ցուցասրահում: Հեղինակը “99 pleasant” խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրել է  ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին:): Երեւանյան անհատական առաջին ցուցահանդեսի բացմանը Ժիրայր Աղավելյանը ներկա չէր: Աշխատանքները հայրենիք էր հասցրել քրոջ միջոցով, ով BRAVO.am-ին տեղեկացրեց, որ նման ցուցահանդեսներ Ժիրայրը հաճախ է ունենում Բոստոնում եւ  մեկնաբանեց “99 pleasant” խորագրի իմաստը. “Սա այն հասցեն է, որտեղ բնակվում է Ժիրայր Աղավելյանն ու ծնվում են այս աշխատանքները: Հույս ունեք, որ մոտ ապագայում եղբայրս անձամբ կլինի անկախ Հայաստանում ու կներկայացնի իր աշխատանքները:)”: Exibition Վավերագրականի,  գեղարվեստականի, լուսանկարչականի ու կինեմատոգրաֆիստականի սահմանագծում կատարված լուսանկարների ցուցահանդեսն ուղեկցվեց արվեստագետի լուսանկարչական կոլաժներից կազմված տեսաշար-ֆիլմերի ցուցադրմամբ, որոնցից “Յուպիտեր”-ի երաժշտության հեղինակը հենց Ժիրայր Աղավելյանն է: Ի դեպ, ռեժիսորը նաեւ բանաստեղծություններ է գրում, որոնցից հատվածներ էին փակցված աշխատանքների կողքին: Ցուցահանդեսի համակարգող Սուսաննա Խանվելյանն ասաց, որ նկարներն անուններ չեն ստացել. “Ամեն ոք ազատ է իր երեւակայությամբ նկարներին անուններ ու վերնագրեր տալու հարցում: Սա մեծ աշխարհ է, որտեղ խոսքերն ավելորդ են: Այստեղ կա եւ Վերածննդի դարաշրջանի շունչը, եւ գործեր, որոնք անհնար է այլ վայրում տեսնել”: Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Ժիրայր Աղավելյանի որդին`գեղանկարիչ Նարեկ Աղավելյանը, ով շուտով  եւս կներկայանա իր անհատական ցուցահանդեսով: ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված`“99 pleasant”  խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչ սեպտեմբերի 17-ը: Նշենք, որ Ժիրայր Աղավելյանը ծննդով Հայաստանից է: 1991-թվականից ապրում է Բոստոնում: Ռեժիսորը հեղինակել է շուրջ մեկ տասնյակ գեղարվեստավավերագրական ֆիլմեր, ինչպես օրինակ` “Վարդանանք”-ը/1984թ./, “Քարերի սիմֆոնիա”-ն/1987թ./, “Հավերժի Ճամփորդը”/1989թ./, “Գոյատեւելու հայկական պայքարը”/1993թ./,  որոնք մասնակցել են միջազգային տարբեր փառատոնների: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport