×


“Kill Dim”

“Kill Dim”

Էքսկլուզիվ հարցազրույց հեղինակների հետ «YouTube» ինտերնետային կայքում վերջերս հայտնված` «Kill Dim» կոչվող երգիծական կարճամետրաժ մուլտիպլիկացիոն սերիալը ծիծաղի, քննարկումների, քննադատությունների բուռն ալիք է առաջացրել ու շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում ստացել: Սերիալը հայ ու ադրբեջանցի զինծառայողների մասին է, ու թե ինչպես են վերջիններս անդադար հիմար իրավիճակներում հայտնվում: «Kill Dim» «Kill Dim փրոդաքշնի» www.killdim.com պաշտոնական կայքում հետադարձ կապի համար նշված էլեկտրոնային հասցեի միջոցով փորձեցինք կապ հաստատել ու ճշտել, թե ովքեր են հեղինակները: Մի քանի անգամ մերժում ստանալուց հետո «Kill Dim փրոդաքշնը»  վերջապես համաձայնեց էքսկլուզիվ հարցազրույց տալ Bravo.am-ին` սակայն այդպես էլ չցանկանալով բացահայտել իրենց ինքնությունը: «Մենք ցանկանում ենք ստվերում մնալ, որպեսզի հանգիստ շարունակենք մեր «սեւ» պայծառ գործը :): Ինչ տարբերություն, թե ովքեր են հեղինակները, կարեւորը, որ նման աշխատանք է իրականացվում»,- պատմում են հեղինակները: Ամենասկզբում, փորձնական տեղադրելով մուլտֆիլմը մի քանի կայքերում, «Kill Dim»-ի անդամները, գոհ մնալով հասարակության ռեակցիայից ու արձագանքից, որոշեցին ավելի լուրջ կերպով շարունակել աշխատանքները: “Սա պատասխան է ադրբեջանական կողմից իրականացվող ապատեղեկատվությանը: Արդեն վաղուց ժամանակն է որեւէ կերպ արձագանքել ու պատասխանել նրանց գոնե տեղեկատվական դաշտում, թեկուզ ծաղրանքի միջոցով: Բոլորը չէ, որ կարդում են քաղաքական հոդվածներ: Այս ոճը ավելի մասսայական է, ու քանի որ մեր աշխատաոճը երգիծանքն է, մենք պատասխանի այս տարբերակն ենք ընտրել”,- ավելացնում էն «Kill Dim»-ի հեղինակները: «Kill Dim» «Kill Dim փրոդաքշնը» վստահեցնում է,  որ նրանց գործունեությունը հակաադրբեջանական չէ, այն ուղղված է կոնկրետ անձանց ու նրանց կողմից իրականացվող գործողություններին. «Մենք ոչ մի դեպքում չենք ուզում ծաղրի ենթարկել ազգը, բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ ունենք: Ռասայական ոչ մի կոնտեքստ չկա: Մեր ծաղրանքը ուղղված է կոնկրետ քաղաքական գործիչներին ու նրանց գործողություններին»: «Kill Dim»-ում պատմում են, որ, քանի որ թեման անսպառ է, ու ադրբեջանցիների կողմից հայտնված ցանկացած նորություն կարող է մուլտֆիլմի վերածվել, նրանք շարունակում են աշխատանքները եւ շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն արդեն 3-րդ մուլտֆիլմը: Ի դեպ, խոստանում ենք, որ դրա պրեմիերան անպայման կտեսնեք Bravo.am-ում: «Kill Dim» «Kill Dim»-ի հեղինակները նաեւ ավելացրին. «Աջակիցներ ու օգնողներ ունենք տարբեր երկրներից: Մեր թիմը հիմա ավելի մեծ է, քան երբ նոր էինք սկսում: Սակայն, քանի որ մուլտֆիլմերը սեփական ուժերով ենք ստեղծում, մենք աջակցության կարիք ունենք ու խնդրում ենք ֆինանսական նվիրատվություն անել: Ի դեպ, բազմաթիվ արձագանքներ արդեն ունենք, ինչը շատ ուրախալի է”: Բացի այդ, եթե մեկ օր իրական փաստերի վրա հիմնված որեւէ նյութ ունենաք ադրբեջանական իրադարձությունների զարգացման վերաբերյալ, «Kill Dim»-ը սիրով կընդունի ձեր առաջարկները իրենց պաշտոնական կայքում նշված էլ. փոստի միջոցով: :) Իսկ մինչ նոր սերիայի պրեմիերան ձեզ ենք առաջարկում դիտել մուլտֆիլմի առաջին երկու մասերը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport